Ճապոնիայի դատախազությունը նախկին վարչապետին մեղադրանք չի առաջադրել

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Տոկիոյի դատախազության հատուկ քննչական խումբը որոշում է կայացրել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին մեղադրանք չներկայացնել՝ ընտրողներին կաշառելու և քաղաքական ֆոնդերի մասին օրենքի խախտման համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Կիոդո» գործակալությունը:

Դատախազությունը որոշում է կայացրել մեղադրանք առաջադրել 66-ամյա նախկին վարչապետի ավագ քարտուղար Հիրոյուկի Հայկավային:

Բացի այդ, Ճապոնիայի ներկայիս վարչապետ Յոշիհիդե Սուգան բարձրաձայնել է իր դիրքորոշումը կատարվածի վերաբերյալ: «Կարծում եմ այս ամեին մասին առաջին հերթին կա պարոն Աբեի բացատրությունը: Միևնույն ժամանակ, ես ինքս անհրաժեշտության դեպքում բացատրություն կտամ», – մեջբերվում է Ճապոնիայի կառավարության ղեկավարի խոսքերը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մեղադրանքը կապված է 2013-2019 թվականներին Տոկիոյի հյուրանոցներից մեկում՝  Յամագուտի պրեֆեկտուրայից Սինձո Աբեի կողմնակիցների  համար ընդունելություններ անցկացնելու համար: Նրանք վճարել են սննդի համար, սակայն, ինչպես պարզվել է, գումարը բավարար չի եղել, և այդ նպատակների համար նախկին վարչապետի միջոցներից, առանց համապատասխան փաստաթղթերի, 2015 թվականից ի վեր հատկացվել է առնվազն 40 միլիոն իեն (ավելի քան 387 հազար դոլար):

Տաթև Ֆռանգյան