«Սնարյադի արկղում» պահվող միրգ, ռուսական դրոշ և վերանորոգվող կտուրներ․ Մարտունին՝ պատերազմից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ստեփանակերտից Մարտունի հասնելու 3 ճանապարհ կար, հիմա մնացել է 2-ը։ Դրանցից էլ, սակայն, անվտանգ է մեկը միայն։ Արցախում գտնվող Factor TV-ի նկարահանող խմբին խորհուրդ տվեցին հենց այդ ճանապարհով գնալ։

Մինչ քաղաք մտնելը մեզ ողջունում է Մոնթեն՝ ժամանակին իր ղեկավարությամբ պաշտպանված տարածքներ ենք մտնում։ Արդեն քաղաքում ռուսական դրոշն է՝ այստեղ ևս խաղաղապահներ կան։ Արցախի՝ բնակչության թվով երկրորդ քաղաքը առաջինն է ավերածությունների քանակով։

Մարտունու բնակիչներից Գևորգ Սարգսյանը նոյեմբերի 9-ին է զինվորական համազգեստը հանել ու անցել նախկին գործին՝ դասավանդում է Ստեփանակերտի համալսարաններից մեկում։ Խոստովանում է՝ հրետանավորից դասախոսի կարգավիճակին վերադառնալը հեշտ չէ, հատկապես՝ հոգեբանական առումով։ Պատերազմի օրերին Մարտունին է պաշտպանել․ թշնամու արկերն իր քաղաքին առաջին մեծ կորուստը հենց սեպտեմբերի 27-ի առավոտյան են հասցրել, առաջին քաղաքացիական զոհերն էլ Մարտունիում են եղել։

Նոյեմբերի 3-ին քաղաքում մնացած վերջին բնակիչներին են տարհանել․ թշնամին շատ մոտ էր, արկերի տարափը՝ անդադար։
Բերքը դեռ ծառերին է՝ չորացած․ չեն հասցրել հավաքել, պատերազմը բերքահավաքի եռուն շրջանում էր։

Իսկ տների մի մասում արդեն վերականգնման աշխատանքներ են։ Գևորգն ասում է՝ մարտունեցիները վերադառնում են․ 5․000 բնակչից 2․000-ը վերադարձել է։ Գևորգի խոսքով՝ տուն չկա, որ վերադարձած չլինի ընտանիքի գոնե 2-3 անդամ։ Վերադարձել են, որ կարգի բերեն տունն ու ընտանիքի հետևից գնան։
Գազի խնդիր քաղաքում չկա, ջրամատակարարումն էլ է կարգավորվել, դեռ հոսանքն է, որ ամեն օր չունեն, իսկ երբ գալիս է՝ մի քանի ժամով է։
Վնասված տներից հերթականում 4 արկ է ընկել․ 2-ը՝ բակում, 2-ը՝ տան մեջ։

Վնասվել են ծառերը, նաև՝ բանանի։ Առաջին բերքին մի քանի տարի էին սպասել։ Բանանի ծառն էլի բերք կտա, վստահեցնում է Գևորգը։ Տան նորոգումը դեռ չեն սկսել, բայց կսկսեն։ Շուտով։

Մարտունեցի Արթուր Հարությունյանն էլ դեռ միայն երկրորդ հարկի նորոգումն է ավարտում։ Ընտանիքին արդեն վերադարձել է։ Տանտիկինը նկարահանվել չի ցանկանում։ Առանց տեսախցիկի է պատմում․ դեռ չգիտեն՝ ինչքանով է այստեղ անվտանգ, բայց ինքն է նախաձեռնել վերադարձը՝ տունը կանգուն է, երբ տանը մարդ կա։ Իսկ պատերազմի հետքը միայն տան պատերին չէ, այլ նաև բակում՝ պայթած արկը հողի մեջ։

Գնալուց առաջ կանչում է՝ արկերի տակից հավաքած բերքից պիտի հյուրասիրի։ Իսկ բերքը հենց արկերի արկղում է պահում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան