Պուտինը ստորագրել է նախկին նախագահի անձեռնմխելիության երաշխիքների ընդլայնման մասին օրենքը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Վլադիմիր Պուտինը ստորագրել է նախկին նախագահի ու նրա ընտանիքի անդամների անձեռնմխելիության երաշխիքների ընդլայնման մասին օրենքը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ նախագծի հեղինակները պատգամավոր Պավել Կրաշենիննիկովն ու սենատոր Անդրեյ Կլիշասն են։ Այն համապատասխանում է այս ամռանն ընդունված Սահմանադրության փոփոխություններին։

Համաձայն օրենքի՝ երկրի ղեկավարը լիազորությունների դադարեցումից հետո անձեռնմխելիություն կստանա․ նրան չեն կարողանա ենթարկել քրեական կամ վարչական պատասխանատվության, կալանավորել, հարցաքննել, խուզարկել։ Այս օրենքը վերաբերում է նաև նրա բնակության կամ ծառայողական վայրին, տրանսպորտային, կապի միջոցներին, փաստաթղթերին, ուղեբեռին ու նամակագրությանը։

Նախկին նախագահին այս երաշխիքներից կարող է զրկել միայն Դաշնային խորհուրդը՝ Պետդումայի կողմից պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար մեղադրանք առաջադրելու դեպքում։

Տաթև Ֆռանգյան