Ադրբեջանցիները հասել են Կապանի, Գորիսի քթի տակ և պարսատիկով կարող են կրակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Բոլորը

Ադրբեջանական դիրքերը հասել են անմիջապես Կապանի քթի տակ և կարող են պարսատիկով կրակել Կապանի վրա։ Սա լուրջ խնդիր է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» սյունեցի պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։

«Պատերազմը չի ավարտվել և ԽՍՀՄ սահմաններով քարտեզագրումը հանգեցնելու է շատ ծանր հետևանքների»,- ընդգծեց պատգամավորը։

«Մենք՝ զանգեզուրցիներս, անընդհատ պատերազմական թոհուբոհի մեջ ենք և մենք շատ լավ գիտենք պատերազմի գինը, խաղաղության գինը, հենց այդ է պատճառը, որ սյունեցիները ոտքի են կանգնել, որովհետև այդ խայտառակ համաձայնագրով ադրբեջանական զորքը տեղակայվել է հենց Սիսիանի, Գորիսի Կապանի քթի տակ…

Գյուղատնտեսական, անասնապահական աշխատանքների սկսվելուց հետո բնակիչների համար շատ վտանգավոր է լինելու: Մենք երաշխիք չունենք, որ մարդը անասունը հանի արոտի, ինքը հետ կվերադառնա, իսկ մենք տեսանք, որ այդ համաձայնագրից հետո նաև գերեվարվեցին մեր քաղաքացիները։ Այս  պահին ամենահրատապը քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է, որովհետև Կապանում բավականին մարդիկ վաճառքի են հանել իրենց տները, որպեսզի տեղափոխվեն»։

Մանրամասները՝ տեսանյութում: