Այսօր սահմանները որոշվում են 2010 թվականին ընդունված օրենքով. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում բնակչությանը պարզաբանումներ ներկայացրեց մարզի սահմանային խնդիրների վերաբերյալ։

«Այսօր շատ է խոսվում այն մասին, որ այն, ինչ տեղի է ունենում Սյունիքի սահմաններին, դա Սյունիքը հանձնելու պրոցես է, Սյունիքի անվտանգությունը հարվածի տակ դնելու պրոցես է։ Իրականում ուղիղ հակառակն է։ Խնդիրն այն է, որ երբ մենք սահմանապահ զորքերը կանգնեցնում ենք Հայաստանի սահմանին համապատասխան, դրանով մեր անվտանգության աստիճանն ուժեղանում է, որովհետև ՀՀ սահմանը մեր անվտանգային այն համակարգի սահմանն է դառնում, որի անդամ ենք մենք։ Մեզ ասում են՝ բա ինչի՞ եք էդ սահմանին կանգնեցնում, ո՞վ է որոշել էդ սահմանը և ի՞նչ իրավական հիմքով է որոշվել այդ սահմանը։ Ուզում եմ ասել, որ այսպիսի հարց տալիս են նաև 2010 թվականին ԱԺ պատգամավոր եղած, նախարար եղած ու ամենատարբեր պաշտոններ զբաղեցրած անձինք։

Խնդիրն այն է, որ այսօրվա սահմանները, նույն մեր համայնքների վարչական սահմանների նկարագրությունը որոշվել է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Այդ օրենքն ընդունվել է 2010 թվականին։ Եվ այդ օրենքով, օրինակ, Խնձորեսկ, Տեղ համայնքների վարչական սահմանների նկարագրությունը տրված է նաև Ադրբեջանի հետ սահման:

Այդ օրենքն ընդունած մարդիկ ասսօր ասում են, թե ինչո՞ւ է իշխանությունը ճանաչում այդ սահմանները։ Բայց չէ՞ որ դուք եք ձեր ընդունած օրենքով օրենքի ուժ տվել դրան։ Բա էն ժամանակ ինչի՞ չեն ասել, որ՝ սա Արցախի Հանրապետության տարածք է»,- նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում: