Ներկայում ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանապահ զորքերը որոշում են իրենց դիրքերը․ պաշտպանության նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ինքնիշխանության կորուստ կարող է  համարվել այն իրավիճակը, երբ անվտանգությունն ապահովված չէ, իսկ եթե քայլեր են արվում, որոնք ամրապնդում են անվտանգությունը, դրանք ամրապնդում են և՛ պետության անկախությունը, և՛ ինքնիշխանությունը: «Զինուժ մեդիայի» հետ հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե Սյունիքի մարզի որոշ հատվածներում ռուս սահմանապահների տեղակայումն արդյոք կարո՞ղ է Հայաստանի ինքնիշխանության կորուստ համարվել։

Նախարարը վստահեցրեց՝ այն աշխատանքները, որոնք այսօր արվում են, նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված պայմանավորվածությունները, թույլ են տալիս պնդել, որ ճանապարհների անվտանգությունն ապահովված է։

«Գործընթաց է ընթանում: Գորիս-Դավիթ Բեկ-Ղափան ճանապարհը հսկողության տակ են վերցնում ռուսական խաղաղապահ զորքերը: Մեր սահմանապահ զորքերը կանգնում են մեր տարածքում և վիզուալ վերահսկում են այդ ճանապարհը՝ ապահովելով երկրորդ շերտի անվտանգությունը։ Մեր սահմանապահ զորքերի հետևում կանգնած է մեր բանակը, և ձեռք է բերված պայմանավորվածություն, որ մեր սահմանապահ զորքերի և ճանապարհի այդ հատվածում որևիցե զորք չի լինելու։ Նույնը վերաբերում է Ադրբեջանին. վիզուալ հսկողության տակ ադրբեջանական սահմանապահ զորքերն են, հետևում՝ իրենց զորքը։ Այնտեղ էլ սահմանապահ զորքերի և ճանապարհի արանքում չպետք է լինի որևէ զինված ստորաբաժանում»,- նշեց Հարությունյանը՝  վստահեցնելով, որ այս իրավիճակում ճանապարհի անվտանգությունը երաշխավորված է։

Համացանցում տարածված տեսանյութերի վերաբերյալ, որոնցում ադրբեջանցի զինվորականները բնակավայրերին մոտ են կամ դրոշով քայլում են ճամփեզրով, նախարարը նշեց, որ այդ տեսանյութերը, որոնք այսօր ի հայտ են եկել, մի քանի օր առաջ են նկարահանվել, և հավելեց. «Միջադեպեր կարող են լինել, որ սահմանին մոտ գան, հիմա աշխատանքներ են տարվում։ Այստեղ մտահոգվելու որևէ բան չկա, պետք է ուշադիր լինել։ Եթե այդպիսի դեպքեր են լինում՝ անհասկանալի մեր քաղաքացիների համար, ապա իրենք պետք է կապվեն ԱԱԾ-ի թեժ գիծ, և այդ ինֆորմացիան ամբողջովին ներկայացնեն, և համապատասխան միջոցներ կձեռնարկվեն, որ մեր հանրությունն իմանա։ Բայց պետք չէ պանիկայի ենթարկվել, տեսանյութ է գնում համացանցում չորս օրվա, կարող է մեկ ուրիշ տեսանյութ լինի, այնպես որ պետք է այստեղ շատ հստակ գործել»։