Վերլուծվել են մարտական գործողությունների ընթացքում զորքերում իրականացված հոգեբանական աշխատանքները. ՊՆ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Մարտական գործողությունների ընթացքում զինծառայողներին հոգեբանական աջակցություն ցուցաբերած քաղաքացիական հոգեբան-մասնագետների հետ փոխգործակցության շրջանակներում հետագա անելիքները պլանավորելու նպատակով, դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում, բուհական և քաղաքացիական բուժհաստատությունների, հոգեբանական օգնության կենտրոնների, հասարակական կազմակերպությունների հոգեբան-մասնագետների հետ անցկացվել է խորհրդակցություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Խորհրդակցության մասնակիցները վերլուծել են մարտական գործողությունների ընթացքում զորքերում իրականացված հոգեբանական աշխատանքները, ներկայացրել հոսպիտալներում, քաղաքացիական բուժհաստատություններում զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև ՀՀ զինված ուժերը համալրած անձնակազմի շրջանում իրականացված աշխատանքը, քննարկել հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ ունեցող զինծառայողների վերականգնողական գործընթացը, պլանավորել համագործակցության հետագա քայլերը:

Խորհրդակցության ավարտին մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին հոգեբանական աջակցություն ցուցաբերած հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչներ խրախուսվել են պատվոգրերով։