Գերեվարված կամ անհետ կորած շիրակցիների հարազատները հանդիպել են ՄԻՊ Արման Թաթոյանին

Լուրեր

17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
Բոլորը

Արցախի Խծաբերդ ու Հին Թաղեր բնակավայրերում գերեվարված կամ անհետ կորած կամավորների, զինծառայողների հարազատները կրկին Շիրակի մարզպետարանում են։ Նրանք հանդիպում են ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ։ Հարազատները նրանց են փոխանցում զինվորների անձնական տվյալները։

Արման Թաթոյանն ասել է, որ այն ամենը, ինչ ՄԻՊ-ի իրավասությանն է վերաբերում, ուսումնասիրում են։ Իսկ թվային տվյալների առաջնային աղբյուրը մարդու իրավունքների պաշտպանը չէ․ ՄԻՊ-ն իրականացնում է հավաքագրում տարբեր աղբյուրներից։

Նա նաև տեղեկացրել է, որ այսօր հանդիպել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նորանշանակ ղեկավարին ու քննարկել գերեվարված և անհետ կորած տղաների հարցը։ Շիրակցի զինծառայողների կարգավիճակի մասին, սակայն, վերջնական տեղեկություններ դեռ չկան։

Նշենք, որ նրանց հարազատները մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են կազմակերպում։ Այսօր էլ նրանք կրկին փակել էին Երևան-Գյումրիի ավտոճանապարհը, նախ՝ Ազատանի, ապա՝ Հոռոմի հատվածը՝ տեղեկություն պահանջելով իրենց զինվորներից։

Էմմա Չոբանյան