Գավառում բացվել է Թումո տուփ. ԿԳՄՍՆ

Լուրեր

17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
Բոլորը

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում այսօր բացվել է առաջին Թումո կենտրոնը, որն ուղղված է մարզային քաղաքներում և գյուղերում կրթության ու նորարարության զարգացմանը:

Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԲՏԱ փոխնախարար Վիկտորյա Պողոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ինչպես նաև Թումոյի շրջանավարտներ ու կենտրոնի ապագա ուսանողներ: Նախագիծն իրականացվել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և «dot818» ընկերության համագործակցությամբ:

Ողջունելով կենտրոնի բացումը` նախարար Վ. Դումանյանը նշել է, որ հատկապես մարզերում Թումո կենտրոնների տարածումը կնպաստի ինժեներական և տեխնիկական կրթության խթանմանը, ինչը հանրակրթության հիմնական ծրագրին զուգահեռ կնպաստի կրթության որակի էական բարձրացմանը. «Կարևոր է, որ նախագիծն իրականացվում է նաև Արցախում, որտեղ նույնպես բացվելու են նմանօրինակ կենտրոններ` նպաստելով արցախցի երեխաների մտավոր ներուժի զարգացմանը: Բնագիտական և մաթեմատիկական ուղղությունը մեր կրթական առաջնահերթություններից է, և այդ առումով Թումո ցանցի ընդլայնումը դիտարկում ենք որպես կարևոր բաղադրիչ»:

Գավառի նորաբաց կենտրոնը գործելու է Թումո-տուփ ձևաչափով. նախագծի նպատակը փոքր համայնքների պատանիների համար Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնելն է: Այն փոքր, սակայն տեխնիկապես հագեցած Թումո լաբորատորիա է, որտեղ ուսանողներն անցնելու են Թումո կրթական ծրագրի մաս կազմող ինքնուսուցման փուլը:

Ծրագրի գործնական դասընթացները Գավառի ուսանողների համար կկազմակերպվեն Դիլիջանի Թումո կենտրոնում: Յուրաքանչյուր Թումո տուփ տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում տարեկան շուրջ 320 պատանիների կրթություն ապահովելու հնարավորություն է տալու: Բացի հիմնական ծրագրից՝ առավոտյան ժամերին Թումո տուփը կարող է օգտագործվել նաև այլ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով:

Միջոցառման ընթացքում հյուրերը ծանոթացել են Թումո տուփի առաջին գրանցված գավառցի պատանիների հետ, որոնց համար փորձառու թումոցիների և շրջանավարտների հետ հանդիպումը ծրագրի բացահայտման նոր հնարավորություն էր:

Նրանցից ոմանք առաջին փորձարկումներն են արել ռոբոտաշինության, նկարչության և ծրագրավորման ոլորտներում:

Հաջորդ Թումո տուփը կբացվի Տավուշի մարզի Բերդ համայնքում: