ԼՂ հակամարտությունը թունավորում էր ԱՊՀ-ում համագործակցության մթնոլորտը․ Ղազախստանի նախագահ

Լուրեր

02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
Բոլորը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դեկտեմբերի 18-ին ԱՊՀ երկրների ղեկավարների առցանց հանդիպման շրջանակում ողջունել է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը՝ նշելով, որ այդ տարածաշրջանում հակամարտությունը «թունավորում էր ԱՊՀ-ում համագործակցության մթնոլորտը», գրում է EurAsia Daily։

Ղազախստանի ղեկավարը նոյեմբերի 9-ին Ղարաբաղի շուրջ ձեռք բերված հայտարարությունն անվանել է «պատմական» ու հույս հայտնել, որ այն կնպաստի տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը։

«Ըստ էության՝ մարվել է հետխորհրդային տարածքում հակամարտության օջախը, որը թունավորել է ԱՊՀ քաղաքական մթնոլորտը նրա գոյության ողջ ընթացքում»,- ասել է Ղազախստանի ղեկավարը՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը «ներկայիս ճգնաժամային իրավիճակում միակ ճիշտ որոշումն էր»:

Ըստ նրա՝ այս բարդ ժամանակաշրջանում առանձնակի կարևորություն է ստանում ԱՊՀ անդամ պետությունների միջև սերտ համագործակցությունը։

«Սակայն կարևորն այն է, որ մեր երկրների ժողովուրդները ցանկանում են ապրել խաղաղ միջավայրում, ընկերություն անել միմյանց հետ»,- հայտարարել է Տոկաևը։

Տաթև Ֆռանգյան