Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ ԼՂ-ում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կլինի Աղդամում

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հավաստմամբ, տեղակայվելու է Աղդամում։ Այս մասին հայտնում են թուրքական ու ադրբեջանական լրատվամիջոցները։

Աքարն ասել է, որ արդեն շինարարական աշխատանքներ են ընթանում։

«Աշխատանքների վերահսկողությունն իրականացնում են մեր գեներալներն ու այլ աշխատակիցներ։ Նաև մեր սակրավորներին ենք ուղարկել։ Նրանք հրահանգավորում են և ներգրավվելու են տարածքների ականազերծման գործընթացում։ Կա սակրավորների երկու խումբ, որոնք դրանով կզբաղվեն»,- նշել է Թուրքիայի ՊՆ-ն։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անցյալ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահների հետ հանդիպման ժամանակ էր ասել, որ ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը տեղակայվելու է Աղդամում։

«Մենք գտնվում ենք Աղդամի շրջանում մոնիթորինգային կենտրոնի ստեղծման փուլում։ Այդ հարցն արտացոլված է նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մեջ։ Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կհետևի հրադադարի ռեժիմի պահպանմանը»,- ասել էր Ալիևը։

Իսկ ահա BBC-ի ռուսական ծառայությունը դեկտեմբերի 4-ին, հիմնվելով ռուսական, թուրքական ու ադրբեջանական ռազմադիվանագիտական իր աղբյուրների տեղեկությունների վրա, գրել էր, որ կենտրոնը տեղակայվելու է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող ԼՂ տարածքից 15 կմ հեռավորության վրա։ Մոտավորապես նույն հեռավորությամբ է գտնվում ադրբեջանական Բարդա քաղաքը։ Լրատվամիջոցի աղբյուրը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք մոնիթորինգային համատեղ կենտրոնը լինելու է Բարդայում, պատասխանել էր, որ «այդ մասին կարելի է խոսել մեծ վստահությամբ»։

Նշենք, որ ռուսական կողմը բազմիցս է հայտարարել, որ համատեղ մոտիթորինգային կենտրոնը ԼՂ-ում, նրան հարակից տարածքներում չի տեղակայվելու, այլ Ադրբեջանի տարածքում։

Թուրքիայի ՊՆ-ի ու Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, որ մոնիթորինգի կենտրոնը Աղդամում է տեղակայվելու, ռուսական կողմը որևէ կերպ չի մեկնաբանել։

Էմմա Չոբանյան