Կրթամշակութային հաստատությունների նորոգման ծավալները կավելանան. ԿԳՄՍՆ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից  տեղեկացնում են, որ ՀՀ կառավարության դեկտեմբերի 17-ի նիստում որոշվել է 171 մլն 590,5 հազար դրամ գումար հատկացնել մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավման նպատակով:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի պետական բյուջեի տնտեսումների վերաբաշխման հաշվին կկատարվեն կապիտալ բնույթի մի շարք աշխատանքներ: Մասնավորապես նախատեսվում են «Երևանի պարարվեստի պետական քոլեջի» պարասրահի հատակի հիմնանորոգում, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում: Հատկացման շրջանակում նախատեսվում է նաև «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի» վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում, որով կվերակառուցվեն ստորգետնյա 5 պահոցները, 2 միջանցքները, հորիզոնական և թեք թունելների աստիճանավանդակներն ու օժանդակ այլ տարածքներ: Մատենադարանի նշված ստորգետնյա հատվածները գտնվում են գերխոնավ միջավայրում՝ գրունտային ջրերի հարևանությամբ: Հորիզոնական և թեք թունելներում անհրաժեշտ է ջրամեկուսացնել և ամրացնել սեյսմիկ կարերը, հատակի վրա ապահովել տեղափոխմանն ու պահպանմանը հարմարեցված սալահատակ, իրականացնել ընդհանուր նորոգման աշխատանքներ, տեղադրել մեխանիկական և էլեկտրական քարշակ մեխանիզմներ:

Նախատեսվում են նաև «Կամերային երաժշտության ազգային կենտրոնի» ջեռուցման արտաքին համակարգի հիմնանորոգում, «Երևանի թիվ 195 ավագ դպրոցի» վերանորոգում, ինչպես նաև մի շարք հուշարձանների վերականգնման/վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն:

Որոշվել է ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում գտնվող՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանի հեղինակած «Ճանապարհաշինարարներ» մոնումենտալ քանդակի վերականգնման աշխատանքների գնման ընթացակարգը սահմանել մեկ անձից` հիմք ընդունելով քանդակագործի դստեր` Է. Բեջանյանի՝ քանդակագործ Ռ. Մանուկյանին տրամադրված հեղինակային իրավունքի լիազորագիրը: