Անկարան կարող է 48 ժամում մտնել Թել Ավիվ․ Թուրքիայում հակաիսրայելական հայտարարություններ են հնչում․ Jerusalem Post

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Թուրքիան վերջին մի քանի շաբաթների ընթացքում փորձում է օգտագործել արտասահմանյան ԶԼՄ-ների հետ իր կապերը՝  առաջ տանելով պատմություններ այն մասին, թե ինչպես է ցանկանում հաշտվել Իսրայելի հետ, սակայն երկրի ներսում իր սեփական լրատվամիջոցները հանդես են գալիս ծայրահեղական հակաիսրայելական մեկնաբանություններով, գրում է Jerusalem post-ը:

Այսպես՝ մեկնաբաններից մեկը հեռուստաեթերից հայտարարել է, թե Թուրքիան կարող է «48 ժամում մտնել Թել Ավիվ»: Նա պնդել է, որ «մենք արաբներին նման չենք»՝ ըստ ամենայնի հիշատակելով արաբական բանակների՝ 1948 և 1967 թվականներին Իսրայելին պարտության մատնելու անկարողությունը:

Jerusalem Post-ը գրում է, որ նման հակաիսրայելական հայտարարությունները եզակի չեն։ 2018 թվականին էլ թուրքական թերթերից մեկն առաջարկել է իսլամական բանակ ստեղծել`Իսրայելը ոչնչացնելու նպատակով: Ավելի ուշ`2019 թվականին, պաշտոնաթող թուրք գեներալ Ադնան Թանրիվերդին, որը ղեկավարում է «ՍԱԴԱԹ» խորհրդատվական ընկերությունը, նույնպես խոսել է «Երուսաղեմը իսրայելական օկուպացիայից ազատելու» անհրաժեշտության մասին:

Հոդվածագիրը նշում է, որ հակաիսրայելական այս տեսակետները Թուրքիայի իշխող կուսակցությունում, կարծես, գերակշռող են դարձել: Իսրայելը դիտվում է որպես Թուրքիայի գլխավոր թշնամի, իսկ Թուրքիայի իշխանություններն աշխատում են Վաշինգտոնի մի քանի լոբբիստների հետ՝ փորձելով համոզել ամերիկյան լրատվամիջոցներին Անկարային ավելի բարենպաստ կերպով ներկայացնել։ Նշվում է, որ անգամ փորձ է արվում ազդել որոշ իսրայելական լրատվամիջոցների վրա՝ «հաշտեցման» կեղծ պատմություններ հայտնելով:

Թուրքական լրատվամիջոցներում և տեղական սոցիալական ցանցերում ակտիվիստների բանակի կողմից ավելի ու ավելի ծայրահեղական մեկնաբանությունները, որոնք ուղղված են ցանկացած քննադատության դեմ, ցույց են տալիս, որ Իսրայելի հետ Թուրքիայի «հաշտեցման» պատմությունը հեռու է իրականություն լինելուց, գրում է պարբերականը:

Տաթև Ֆռանգյան