Նվեր արցախցի մանուկներին. «Սառցե սիրտը» մուլտֆիլմը՝ մեծ էկրանին, կենդանի երաժշտությունը՝ սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Արցախի մեր մանուկները 2020 թվականին ստիպված եղան հաղթահարել բազում դժվարութուններ, իսկ նրանցից շատերը դեռևս անցնում են հետպատերազմական զրկանքների միջով։ Այսօր մեզնից յուրաքանչյուրը փորձում է անել ամեն բան՝ փոքր ինչ գունավորելու նրանց տարեվերջյան տրամադրությունը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Կ․ Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրը և Sure. օնլայն հարթակը, «Ներդաշնակ մանկություն» բարեգործական հիմնադրամը և «Զապոմնի» ընկերությունը դեկտեմբերի 24-ից 27-ը՝ ժամը 14:00-ին, կազմակերպում են «Disney» կինոստուդիայի օսկարակիր «Սառցե սիրտը» (Frozen) մուլտֆիլմի ցուցադրություն մեծ էկրանին, որի երաժշտական մասերը կկատարվեն մեր նվագախմբի կողմից։

Նվագախումբը կվարի ռուս դիրիժոր Միխայիլ Գոլիկովը, իսկ մեներգչուհի Կարինա Ադեգամովան կկատարի մեներգային հատվածները։ Այս հիշարժան բարեգործական միջոցառման հրավիրատոմսերն առաջնահերթ կերպով կբաշխվեն Արցախից տեղահանված և Հայաստանում դեռևս օթևանող, ինչպես նաև 44-օրյա պատերազմի մարտական գործողություններում զոհված մեր հայրենակիցների երեխաներին»։