ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Քաղաքաշինական առումով զարգացում ապրելու համար կիրթ ազգ է պետք. մենք դեռ տգետ ենք. Լևոն Վարդանյան

Լուրեր

26.10.2026 | 16:42
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 16:29
Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
26.10.2026 | 16:21
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը եզրափակիչում է, Գալստյանը և Թադևոսյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար
26.10.2026 | 16:16
Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար
26.10.2026 | 16:07
Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում
26.10.2026 | 15:58
Բաքուն Իրանին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ՝ դպրոցներում հիջաբի արգելքի ֆոնին
26.10.2026 | 15:47
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը մեղադրվում է խուզարկության ժամանակ օտարերկրացի վստահորդի պայուսակից 800 հզ դրամ գողանալու մեջ
26.10.2026 | 15:37
Գյումրիում հրդեհ է բռնկվել բնակելի տանը
26.10.2026 | 15:30
Էրդողանի խորհրդականը մեկնաբանել է Ադրբեջանին քննադատելու համար իր պաշտոնանկությունը
26.10.2026 | 15:21
Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան խաչմերուկում կգործի լուսացույց․ կփոխվի երթևեկության կազմակերպումը
26.10.2026 | 15:01
Թուրքիայի, Պակիստանի, Սուադյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնում են Թեհրան՝ Իրանի հետ անվտանգության հարցերով առաջին համատեղ բանակցություննեի
26.10.2026 | 14:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը տնտեսական նոր հնարավորություններ կբացի․ Նիդերլանդների ԱԳ նախարար
26.10.2026 | 14:41
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքից համայնքին է վերադարձվել 13 հողամաս՝ ավելի քան 6400 քմ մակերեսով
26.10.2026 | 14:30
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներից
26.10.2026 | 14:23
Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այսօրվա պատվիրատուների 90 տոկոսը չի հասկանում՝ ինչ է նշանակում հանրային շահ, և ինչ՝ մասնավոր շահ, նրանց թվում է՝ ռեստորանում են, որտեղ ով վճարում է՝ նա էլ պատվիրում է երաժշտությունը»,- Factor TV-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում նման կարծիք հայտնեց ճարտարապետ, «Հին Երևան» նախագծի հեղինակ  Լևոն Վարդանյանը։ Նրա խոսքով՝ ճարտարապետությանն առնչվող ամեն հարց դիտարկվում է մասնավորի՝  բիզնես տեսանկյունից։

Ինչ վերաբերում է  «Հին Երևան» նախագծին,  մեր այն  դիտարկմանը, թե որքան էլ նախագծի շրջանակում վերականգնվեն պատմական շենքերը, միևնույն է, համապատասխան միջավայրը կորցնելու ենք, ճարտարապետը պնդեց, որ պահպանված շենքերը նույնպես կորցրել են իրենց միջավայրը. «Այսօր թամանյանական շենքերին ձեղնահարկեր են ավելացվում, սա աբսուրդ է… Մենք վաղուց սկսել ենք հոշոտել թամանյանական շենքերը»։

Անդրադառնալով երևանյան դիմագիծը կորցնելու հանգամանքին, մենք զրուցեցինք արդեն կորսված Երիտասարդական պալատի (Կուկուռուզնիկ), «Ռոսիա» կինոթատրոնի, «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի մասին։ Լևոն Վարդանյանի համոզմամբ՝ խորհրդային մոդեռնիզմի այս նմուշները Երևանի դեմքը լինել, դրա միջավայրի մի մասը կազմել չեն կարող։  Հարցին, թե ցավալի չէ արդյոք, որ «Զվարթնոցն» այսօր քանդման վտանգի  տակ է, ճարտարապետը պատասխանեց. «Ով «Զվարթնոցով» շատ մտահոգված է, թող գնա՝ պայքարի»։

Factor TV-ն հետաքրքրվեց՝ ճարտարապետը մտավախություն չունի արդյոք ընկալվելու որպես իշխանամետ մտավորական. «Ես ոչ ոքից չեմ վախենում՝ ո՛չ իշխանություններից, ո՛չ ժողովրդից, ես պատասխանատու եմ իմ կառույցների համար»։

 

Աննա Բաբաջանյան