Արմեն Սարգսյանը հանդիպել է գիտության, կրթության, մշակույթի ոլորտները ներկայացնող մի խումբ մտավորականների հետ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 15-ի երեկոյան հանդիպել է գիտության, կրթության, մշակույթի ոլորտները ներկայացնող մի խումբ մտավորականների՝ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանի, ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանի, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի, «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն ՊՈԱԿ-ի տնօրեն և գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի, Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի, «Հովեր» պետական կամերային երգչախմբի հիմնադիր և ղեկավար Սոնա Հովհաննիսյանի, Գ․ Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների անսամբլի ղեկավար Լևոն Էսկենյանի, պատմաբան, արխիվագետ Ամատունի Վիրաբյանի հետ:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքներն ու տեսակետները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, անդրադարձել այն հանգուցալուծելու ուղիներին:

Խոսելով պատերազմի ընթացքում կրած ցավալի կորուստների, վստահության պակասի և առկա ճգնաժամային իրավիճակի մասին՝ մտավորականները նշել են, որ, որպես ժողովուրդ ու պետություն, այլ ընտրություն չունենք, քան իրավիճակից միասնական ուժերով դուրս գալը: Առաջ շարժվելու համար նախ անհրաժեշտ է սթափ ու ճշգրիտ վերլուծել ու գնահատել իրավիճակը, գույքագրել մարտահրավերները, ընդունել առկա իրողություններն ու մտածել իրավիճակից դուրս գալու արդյունավետ ճանապարհների մասին:

Նախագահ Սարգսյանն առանձնահատուկ ընդգծել է համակարգային լուծումների կարևորությունը՝ մասնավորապես նշելով. «Մենք պետք է հրաժարվենք ցանկալին որպես իրականություն մատուցելուց, հրաժարվենք ստից ու կեղծիքից, նայենք ճշմարտությանը, դասեր քաղենք այսօրվա սխալներից ու արդյունավետ քայլերով շարժվենք առաջ»: Նախագահը նշել է, որ պետք է ունենանք զարգացման տեսլական, ռազմավարություն, ծրագիր բոլոր ոլորտների համար. «Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու և պետք է ամենօրյա հետևողական աշխատանքով, կարգապահությամբ կառուցենք մեր պետական ինստիտուտներն, ամրացնենք մեր պետականությունը»:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ ստեղծված իրավիճակի հաղթահարման գործում կարևոր և վճռական է նախագահական ինստիտուտի և Հանրապետության նախագահի դերը: