ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
Քաղաքականություն
16.12.2020 | 10:19Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայանալու է Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որը վարելու են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Բելգիա աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ մի շարք գործընկերների հետ: