Սա միայն նախերգանքն է․ պետականությունն է վտանգի տակ․ Արման Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 18:40
Մարալ Արթինը 7 խաղում 8 գոլ է խփել Սաուդյան Արաբիայում
23.11.2026 | 18:32
Նոր Սահմանադրության նախագծով ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել նաև փոխվարչապետերին, նախարարներին և դեսպաններին
23.11.2026 | 18:26
Մհեր Գրիգորյանն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է «ԹՐԻՓՓ»-ի շինարարության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները
23.11.2026 | 18:18
Ալիս Հուանգը Nvidia-ի ղեկավարի հետ սիրավեպի ընթացքում կապ է ունեցել Չինաստանի հետախուզական ծառայության հետ․ The New York Times
23.11.2026 | 18:10
Բաքուն արձագանքել է ՀՀ Սահմանադրության նախագծին // Արտաշատում գնացքի վագոն է շրջվել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 17:57
Պաշտոնանկություններ Կառավարությունում
23.11.2026 | 17:51
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
23.11.2026 | 17:43
Ռուբեն Ռուբինյանը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է ՀՀ–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
23.11.2026 | 17:32
«Պորտուի» ֆուտբոլիստը փոխարինում է խնդրել ինքնագոլից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 17:21
Տեղական հանրաքվե՝ համայնքների միավորման կամ բաժանման դեպքում․ ինչ է սահմանում Մայր օրենքի նախագիծը
23.11.2026 | 17:12
Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած տղամարդը 10 հազար դրամ ստանալուց հետո վերադարձել է անվտանգ հատված․ նա ձերբակալվել է
23.11.2026 | 17:01
Սփյուռքում հայոց լեզվի և մշակույթի պահպանման պարտավորությունը չի ներառվել Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 16:51
Կրեմլն արձագանքել է Լիբիայում Ուկրաինայի կողմից ռուսական ռազմանավի վրա հարձակմանը
23.11.2026 | 16:43
Նոր սահմանադրության նախագծով վարչապետը և նախարարները կարող են պահպանել ԱԺ մանդատները
23.11.2026 | 16:35
Բացի ՍԴ դատավորներից, մյուս բոլոր դատավորները վերագնահատում կանցնեն, ԲԴԽ 10 անդամին կընտրի ԱԺ-ն․ ինչ է առաջարկվում Սահմանադրության նոր նախագծով
Բոլորը

Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության պատմությունը ցույց է տալիս, որ նման իրադրությունում, կապիտուլյացիայի այսպիսի փաստաթուղթ ստորագրած ղեկավարությունը հեռանում է: Խնդիրն այն է, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, ամբողջ սցենարի նախերգանքն է. սա շարունակվելու է: «Հայաստանի սահմանները. ո՞վ գիտի՝ որտե՞ղ են սկսվում և որտե՞ղ ավարտվում» թեմայով առցանց քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Մեր պետականությունը վտանգի տակ է, որն ամեն վայրկյան կարող է փլուզվել, մեր տարածքային ամբողջականությունն է դրվում հարցականի տակ, և մեր իշխանություններն այսօր չեն գործում: Միջնադարում անգամ նման բան չկար, որ գյուղացին գնա իր տունը պաշտպանելու: Անկախության 30 տարիների արդյունքում սրա՞ն պետք է հասած լինեինք, ո՞վ է պատասխանատու, թող բարի լինի պատասխան տա:

Ես զարմանում եմ, որ Էրդողանի հայտարարությունը և Էնվեր փաշայի ոգեկոչումը, որ նա արեց, մենք բավականին հանգիստ ենք ընդունում, այն դեպքում, երբ Էնվեր փաշան 2015թ. Եղեռնի թիվ մեկ մեղավորն է: Մենք պետք է տագնապ հնչեցնեինք ոչ թե վարչապետի խոսնակի մակարդակով անատամ հայտարարություն անեինք: Սրանք շատ լուրջ խնդիրներ են, որովհետև Թուրքիան այսօր այնպիսի գիծ է բռնել, որով Ռուսաստանին հասկացնում է, որ առանց նրա էլ կարող է իր խնդիրները լուծել: Թուրքիան այս տարածաշրջանից դուրս չի գալու: Եվ այն, ինչ այսօր Ադրբեջանն անում է Թուրքիայի դրդմամբ՝ սահմանների երկայնքով և բոլոր այլ հանգամանքներով, շորունակվելու է:

Եվ այս իրադրության մեջ, երբ որ նախարարի կամ պատգամավորի մակարդակով հայտարարություն է արվում Թուրքիայի, Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցության, անգամ երջանիկ պայմաններ ստեղծելու կոչերով, ես պարզապես ապշում եմ: Դա կա՛մ քաղաքական տհասություն է, կա՛մ կրիտինիզմ է. նրանք ասում են՝ կգանք, կգրավենք Երևանը, իսկ մենք ասում ենք՝ մենք ուզում ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել, սա ի՞նչ քաղաքականություն է»,- նշեց Արման Նավասարդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: