Հակոբ Արշակյանը քննարկումներ է ունեցել Հայաստանում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների և «ՌԱՕ Մարս» ռուսական կազմակերպությունների զարգացման հեռանկարների շուրջ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի ընթացքում ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը մի շարք կարևոր աշխատանքային հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում ռազմավարական զարգացման վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել նաև Հայաստանում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների և «ՌԱՕ Մարս» ՓԲԸ ռուսական կազմակերպությունների գործունեության շուրջ:

«Մասնավորապես, Հակոբ Արշակյանի և ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավար Վադիմ Յակովենկոյի աշխատանքային հանդիպման ընթացքում նախարարը հատկանշական է համարել Հայաստանում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների՝ «ԵրՄՄԳՀԻ» (Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ) ՓԲԸ և «ՌԱՕ Մարս» ՓԲԸ ռուսական կազմակերպությունների գործունեությունը, կարևորել է ազատ տնտեսական գոտու տարածքում գործող ինովացիոն ընկերությունների գործունեության ընդլայնումը, բարձր գնահատել վերջիններիս զարգացման տեմպերը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Ալեքսեյ Գրուզդևը և ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը:

Հիմնվելով արդեն առկա փորձի վրա՝ Նախարարը համոզմունք է հայտնել, որ համատեղ ծրագրեր իրականացնելու արդյունքում, հայկական գիտական և ինժեներական մտքի շնորհիվ, հնարավոր կլինի ստեղծել ռազմական և ինժեներական արտադրանք՝ հետագայում երկու երկրների զարգացման նպատակով կիրառելու համար:
Դաշնային գործակալության ղեկավարը դրական է գնահատել առաջարկը և տեղեկացրել, որ համատեղ հետագա զարգացման ծրագրի առկայության դեպքում հնարավոր կլինի իրականացնել առարկայական քննարկումներ և աշխատել գործակցության ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: