«Հիվանդ երեխան, եթե ցավերի մեջ է, ո՞նց պիտի հսկի առաջնագիծը»․ զինվորի հայրն ահազանգում է՝ տղան ունի «Երևանյան հիվանդություն», բայց զորակոչվել է ծառայության

Լուրեր

12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

Արցախում ծառայություն իրականացնող 1999 թվականին ծնված Նարեկ Սարգսյանի հայրն ահազանգում է՝ որդին տառապում է «Երևանյան հիվանդությամբ», սակայն նրան զորակոչել են ծառայության։ Իսկ երբ խնդրի մասին Երևանի «Արաբկիր» վարչական տարածքի զինվորական կոմիսարիատում փորձել են բարձրաձայնել, տղայի մորը դուրս են հրավիրել։

Նարեկ Սարգսյանի հայրը՝ Նորայր Սարգսյանը, Factor.am-ին պատմեց, որ արդեն գրեթե վեց ամիս ծառայող որդին այդ ընթացքում մի քանի անգամ ուշագնաց է եղել, պարբերաբար հայտնվել տարբեր հոսպիտալներում։ Զինվորի հորը վախեցնում է այն հանգամանքը, որ որդուն պատրաստվում են ուղարկել առաջնագիծ, նա հարց է հնչեցնում՝ աոռղջական խնդիրներով տղան ինչպե՞ս է հսկելու սահմանը:

«Ինքը հենց այն վաշտում է, որտեղից առաջնագիծ պիտի ուղարկեն։ Հիվանդ երեխան, եթե ցավերի մեջ է, ո՞նց պիտի հսկի առաջնագիծը։ Խոնավ պայմաններում իր վիճակն ավելի է վատանալու»,- մտահոգվում է զինվորի հայրը։

Նա նամակով դիմել է Պաշտպանության նախարարությանը, նրա նամակը, սակայն, մնացել է անարձագանք: Ավելի ուշ Նորայր Սարգսյանին ընդունել է ՊՆ ներկայացուցիչը, վերջինս օրեր անց զանգահարել է զինվորի հորն ու ասել, որ իր որդին պիտանի է զինծառայության։

Խնդրի մասին տեղեկացրինք Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին։ Վերջինս նշեց, որ գոյություն ունեն բողոքարկման տարբեր ձևեր և ծնողներին հորդորեց դիմել ՊՆ թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով։

Լիլիթ Շաբոյան