Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԵՄ դեսպանին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Դեկտեմբերի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինին:

«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ԵՄ ու նրա անդամ երկրների հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնայնություններից է: Նա հավելել է, որ ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսության սկսումը երկկողմ օրակարգի կարևոր կետերից է:

Կողմերը քննարկել են Արցախի շուրջ իրավիճակի վերջին զարգացումները, Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցերը: Փոխվարչապետը ներկայացրել է նաև գերիների փոխանակման գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն, նշելով, որ շուտով նոր զարգացումներ են սպասվում այս ուղղությամբ: Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին ադրբեջանական ագրեսիայի արդյունքում տեղահանված անձանց հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին: Տիգրան Ավինյանը նշել է, որ կառավարությունը մտադիր է էլ ավելի մեծ թափով իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները: Մասնավորապես, քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների և թվայնացման շուրջ համագործակցության առկա վիճակը ու հետագա քայլերը:

Փոխվարչապետը խոսել է նաև կառավարության կողմից մշակվող հակաճգնաժամային տնտեսական ծրագրի մասին: Ծրագրի հիմնական նպատակը լինելու է ճգնաժամի հետագա խորացումը կանխարգելելը, գործարարության համար և սպառողական հավասարակշռված վարքագծի տեսանկյունից տնտեսական կայուն և վստահելի միջավայրի վերականգնումը, հետագա տնտեսական վերականգնման ու զարգացման համար անհրաժեշտ բուֆերների ձևավորումը»,- ասված է հաղորդագրությունում: