ԱՄՆ-ում սկսում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները․ BBC

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների կողմից մշակված պատվաստանյութերի առաջին չափաբաժինները երկուշաբթի կեսօրին պետք է հասցվեն ԱՄՆ 145 քաղաք։ Դրանից անմիջապես հետո կսկսվեն զանգվածային պատվաստումները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Անցած ուրբաթ Սննդամթերքի ու դեղամիջոցների որակի վերահսկման վարչությունն արտահերթ կերպով հավանության է արժանացրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի օգտագործումը՝ Մեծ Բրիտանիայից ու Կանադայից հետո։ Պատվաստումն իրականացվում է երկու փուլով․ նախ՝ կատարվում է առաջին ներարկումը, 21 օր անց՝ երկրորդը։

ԱՄՆ իշխանությունների ծրագրերի համաձայն՝ առաջին փուլում պատվաստանյութը հասանելի կլինի Միացյալ Նահանգների 21 միլիոն բնակիչների, որոնք աշխատում են առողջապահության ոլորտում, և ծերանոցներում բնակվող 3 միլիոն մարդու։ Անցած շաբաթ ԱՄՆ առողջապահության նախարար Ալեքս Ազարը խոստացել էր, որ մինչև Ամանոր կառավարությունը 20 միլիոն ամերիկացիների կապահովի պատվաստանյութով։

Առաջնայինների ցուցակում հիշատակվում են միայն արտակարգ ծառայությունների աշխատակիցները, այդ թվում՝ ոստիկաններն ու հրշեջները, ուսուցիչներն ու ծանր հիվանդություններով տառապող բնակիչները։ Մյուս ամերիկացիները ստիպված են լինելու սպասել իրենց հերթին ևս մի քանի ամիս։

Ակնկալվում է, որ այս շաբաթ ԱՄՆ իշխանությունները կկարողանան հավանության արժանացնել ևս մեկ պատվաստանյութ, որը մշակել է Moderna ընկերությունը։

Տաթև Ֆռանգյան