Ռուս հաքերները կոտրել են ԱՄՆ ֆինանսների նախարարության սերվերները․ Washington Post

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Միանգամից մի քանի ամերիկյան լրատվամիջոցներ հայտնել են, որ ռուս հաքերներին հաջողվել է կոտրել ԱՄՆ ֆինանսների նախարարության ու Հեռահաղորդակցության և տեղեկատվության ազգային վարչության (NTIA) սերվերները և մի քանի ամիս շարունակ հետևել աշխատակիցների նամակագրությանը:

Washington Post-ի տեղեկություններով՝ հաքերային հարձակումը կազմակերպել են APT29 կամ Cozy Bear անվամբ հայտնի հաքերները։ ԱՄՆ-ում կարծում են, որ այս խմբի մեջ են մտնում ՌԴ ռազմական հետախուզության սպաներ, որոնք գործում են պետության հրամանով։

Reuters գործակալությունն էլ իր հերթին պնդում է, որ սերվերներին հասանելիությունը ձեռք է բերվել Microsoft Office 365-ի փաթեթի կոտրումից հետո, որը բեռնվել է NTIA աշխատակիցների համակարգիչներում։

Հաքերների կողմից պատճառված վնասի մասին դեռևս չի հաղորդվում, սակայն հարձակումից հետո հանգստյան օրերին ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է գումարվել:

Առևտրի դեպարտամենտը հաստատել է այս լուրերը՝ հավելելով, որ իշխանություններն արդեն Հետաքննությունների դաշնային բյուրոյին հանձնարարել են հետաքննել միջադեպը:

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունն անհիմն է անվանել ամերիկյան լրատվամիջոցների պնդումները:

Տաթև Ֆռանգյան