Ռազմական ոստիկանության աշխատակիցը հարվածել է քաղաքացու գլխին. ՔԿ

Լուրեր

12.11.2026 | 22:51
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության նախկին պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում ավելի քան մեկ տարի քննված քրեական գործը: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Այսպես, հիշյալ քրեական գործի նյութերի համաձայն` 2016թ. դեկտեմբերի 21-ին, զինվորական համազգեստ կրելու կանոնները խախտելու համար Երևան քաղաքի բնակիչ Ա. Հ.-ն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից հրավիրվել է Երևանի ՌՈ բաժին, որտեղ նշված բաժնի պետի` օպերատիվ աշխատանքների գծով տեղակալի աշխատասենյակում աշխատակիցներից մեկը հարվածել է Ա. Հ.-ի գլխին և մարմնական վնասվածք պատճառել վերջինիս:

Դեպքի առթիվ 09.01.2017թ.-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա. Հ.-ի գլխին հարվածել է ՀՀ ՊՆ Երևանի ՌՈ հետաքննչական խմբի նախկին պետ Ա. Շ.-ն, ում հիշյալ արարքի կատարման համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով, սակայն 07.09.2017թ.-ին ՀՀ ՔԿ քննիչի կողմից որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: 

14.09.2017թ.-ին դատախազի կողմից որոշում է կայացվել Ա. Շ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացնելու մասին:

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` վերը նշված քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հետագա նախաքննությունը շարունակելու համար: