Մինչև հաջորդ ամառ ԱՄՆ-ում բոլոր ցանկացողները ենթարկված կլինեն կորոնավիրուսի դեմ պատվաստման. VOA

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում արտոնագիր տրվեց կովիդ հիվանդության դեմ Pfizer դեղագործական ընկերության ստեղծած պատվաստանյութին: Սա նշանակում է, որ կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումներն այստեղ կսկսվեն մի քանի օրից, երկիր, որտեղ այս հիվանդությանը զոհ է գնացել ավելի քան 295 հազար մարդ. գրում է VOA-ն:

Գերմանական BioNTech ընկերության հետ համատեղ ջանքերով ստեղծված պատվաստանյութը փորձարկումների վերջին փուլում ցույց է տվել 95%-ի արդյունավետություն: Ըստ ընկերության ղեկավարների, այս պատվաստանյութը նախատեսված է 16 և բարձր տարիք ունեցող անձանց համար:

Պատվաստանյութի առաջին մոտավորապես 3 միլիոն չափաբաժինները կհատկացվեն առողջապահության բնագավառի աշխատակիցներին և երկարաժամկետ խնամքի կենտրոններում գտնվող տարեց անձանց պատվաստումների ենթարկելու համար:

BioNTech-ի գործադիր տնօրեն Ուգուր Սահինն ասել է, թե պատվաստանյութը կօգնի փրկել մարդկային կյանքեր ու զարկ կտա բնականոն կյանքին վերադառնալու ջանքերին:

Կառավարությունը ծրագրում է արագացնել մարդկանց պատվաստման ենթարկելու գործընթացը և սպասում է նաև Moderna ընկերության ստեղծած պատվաստանյութը հաստատելուն:

Ինչպես մասնագետներն են ասում, ի տարբերություն Pfizer-ի ստեղծած պատվաստանյութի, Moderna-ի պատվաստանյութը չունի մինուս 70 աստիճան ցրտի պայմաններում պահեստավորելու անհրաժեշտություն:

ԱՄՆ-ի կառավարությունը վստահ է, որ մինչև 2021 թվականի կեսը այստեղ կլինի երկրի 330 միլիոն ազգաբնակչությանը կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութ: