Առաջիկա կես տարում արտահերթ ընտրություններ չեն լինի. Լենա Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Վարչապետի հրաժարականը պահանջողները հեղաշրջման փորձ են ծրագրում: Դա տեղի չի ունենա ոչ մի դեպքում, անհնար է: Այս մասին Factot TV-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Ինչո՞ւ եմ այդպես մտածում: Անցումային կառավարության թեկնածուն առաջարկում է իրեն ընտրել և մեկ տարվա ընթացքում չեն բացառում ընտրակեղծարարության համակարգի վերագործարկումը՝ իր միջոցով։ Ես դիտեցի Վազգեն Մանուկյանի հարցազրույցներից մեկը, որտեղ նա ասում է՝ դե չգիտեմ, ժողովուրդը կգնա ընտրակաշառք վերցնելու գայթակղությանը, թե՝ ոչ: Այսինքն՝ թույլ է տալիս մտածելու, որ ժողովրդին կտանեն փորձության, ընտրակաշառք կբաժանեն և կտեսնենք՝ ժողովուրդը կգնա՞ գայթակղության, թե՞ չի գնա: Անընդունելի է նման խոսք ասելը: Իր հետևում կանգնած են այնպիսի կուսկացություններ՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, որոնց ընտրությունների կազմակերպման վերաբերյալ Հայաստանում շատ հստակ համոզմունք կա: Պարզ է, որ նրանց նպատակն է՝ Վազգեն Մանուկյանի միջոցով վերականգնել ընտրակեղծարարության համակարգը: Իմ հոգսը չէ՝ փրկել Վազգեն Մանուկյանին ակնհայտ գահավիժումից, բայց իմ հոգսն է՝ լինել ազատ ընտրությունների երաշխավորը: Վարչապետի հրաժարական նոր վարչապետի ընտրության պայմանով չի լինի»,- նշեց նա:

Հարցին՝ ի՞նչ պայմանով կարող է լինել վարչապետի հրաժարական, Լենա Նազարյանն ասաց. «Մենք կարող ենք խոսել արտահերթ ընտրությունների մասին, սակայն դրա մասին արժի խոսել միայն ճանապարհային քարտեզում ամփոփված անելիքների իրագործման և հաշվետվության փուլից հետո»:

Հստակեցնող հարցին՝ այսինքն՝ արտահերթ ընտրություններ կլինեն Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզի կետերն իրանացնելուց հետո՞ միայն, Լենա Նազարյանը պատասխանեց. «Ես ասացի, որ առաջիկա ապագան այդ քարտեզի անելիքներն են, ես դեռ չեմ տեսնում, թե դրանից հետո ինչ կլինի»:

Հետաքրքրվեցինք՝ այսինքն առաջիկա կես տարում արտահերթ ընտրություններ չե՞ն լինի, ինչին ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ոչ»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան