ԱԺ արտահերթ նիստում քվեարկության ներկայացվեցին մի շարք նախագծեր

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խորհրդարանը արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով նախաձեռնեց այսօր քննարկված մի քանի նախագծերի քվեարկությունը։ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 55 կողմ, 25 դեմ ձայների հարաբերակցությամբ։ 

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի նախագծում լրացումներ և փոփոխություններ կատարելու քվեարկության ժամանակ վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ առաջին ընթերցման ժամանակ կողմ կքվեարկեն:

«Բայց մենք մարզային ռադիոյի հեռարձակման կամ տուրքի հետ կապված առաջարկություն ունենք, կներկայացնենք»,-ասաց նա։

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 87 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

«Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 89 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով։

Առաջին ընթերցմամբ քվեարկության ներկայացվեց նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, այն ընդունվեց 89 կողմ ձայներով։

«Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քվեարկությունից առաջ վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հայտարարելով, որ նախաձեռնություն են հղել կառավարությանը, այժմ դեմ կքվեարկեն, եթե իրենց առաջարկությունները ներառվեն, երկրորդ ընթերցման ժամանակ կողմ կքվեարկեն։ Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 58 կողմ, 11 դեմ և 19 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

 

Սեդա Ղուկասյան