Ադրբեջանի և Թուրքիայի լիդերների խոսքերից ելնելով՝ դեռ երկար խաղաղության մասին խոսելը վաղ կլինի. Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
Բոլորը

Թուրքիայի նախագահի հնչեցրած հայտարարությունները հակասում են մեկը մյուսին: Այս մասին ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով երեկ Թուրքիայի նախագահի հնչեցրած հայտարարություններին:

Մարուքյանի խոսքով՝ այն, որ նա շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը և առանձնակի դիտավորությամբ հնչեցնում է նոր ցեղասպանություն իրականացնողի անունը, նշանակում է, որ Թուրքիան չի հրաժարվել իր ցեղասպանական քաղաքականությունից:

«Թուրքիայի և Ադրբեջանի լիդերների հայտարարություններն, ըստ էության, այն մասին են, որ այս տարածաշրջանում խաղաղության մասին խոսել դեռ երկար չի ստացվելու, և պատահական չէ Ռուսաստանի ռեակցիան: Ըստ էության, հայտարարություններով նրանց դեմ են գնում, որովհետև այս փաստաթղթի միջնորդը և պահպանողը, հետևողը ՌԴ-ն է՝ որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկիր, որպես Մինսկի խմբի համանախագահ»,- ասաց պատգամավորը:

Նա նաև ընդգծեց, որ մինչև Թուրքիան ու Ադրբեջանը չհրաժարվեն այդ մոտեցումներից, չի պատկերացնում որևէ գործակցություն՝ հանուն տարածաշրջանի զարգացման:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

 

 

 

 

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց, որ դեռ շատ վաղ է գնահատական տալ՝ իրենց պայքարը՝ հասնելու վարչապետի և կառավարության հրաժարականին արդյունք տվել է, թե ոչ:

 

 

«Պայքարն ընթացքի մեջ է, և ես առավել քան վստահ եմ, որ մենք այս գործում հաջողելու ենք, որովհետև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չունի այլընտրանք: Փաշինյանը չի կարող ՀՀ անվտանգության երաշխավոր հանդիսանալ:

Պայքարը շարունակվելու է օրենքով թույլատրելի բոլոր հնարավոր եղանակներով. դրանք կլինեն քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, դրանք կլինեն հանրահավաքներ, մի խոսքով, բոլոր հնարավոր գործիքներն օգտագործվելու են»,- նշեց Տոնայանը:

 

Պատգամավորը բացառեց հնարավորությունը, որ Փաշինյանը կարող է դեռ մի քանի ամիս պաշտոնավարել: Ըստ պատգամավորի՝ հանրային և քաղաքական ճնշման ներքո Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը հեռանալու են:

 

 

 

 

 

 

 

 

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ չբացառեց, որ ինչ-որ իրավիճակում, եթե ԱԺ-ում քննարկվի 16 կուսակցությունների ներկայացրած ընդդիմության միասնական թեկնածուի հարցը, կքվեարկի Վազգեն Մանուկյանի օգտին:

«Քաղաքականության մեջ ես չեմ կարող դա բացառել, նաև իրենք պետք է չբացառեն, որ ինչ-որ պահի կաջակցեն մեր թեկնածուին: Եթե իրենք բացառեն, բնականաբար, մենք էլ կարող ենք բացառել»,-նշեց Մարուքյանը:

Նրա խոսքով՝ ցանկացած ուժ, որը իշխանություն կլինի, պետք է երաշխավորի արտահերթ խորհրդարանական ընտրությունների թափանցիկ և ազատ անցկացումը: Մարուքյանը վստահեցրեց, որ սա առանցքային հարց է եղել իր և Վազգեն Մանուկյանի հանդիպման ժամանակ:

«Եթե հարց է առաջանում՝ ո՞վ կարող է արդար կազմակերպել, ու՞մ եք վստահում, մենք մեզ ենք վստահում: Ոչ թե ինչ-որ մեկին չենք վստահում, այլ առաջինը մեզ ենք վստահում»,- նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:

 

 

 

 

 

 

 

Արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ որևէ քննարկման մասին տեղեկություն չունեմ, բայց եթե խոսքը Ընտրական օրենսգիրքն ընդունելու և նոր միայն ընտրությունների գնալու մասին, քննարկումներ, բնականաբար, պետք է լինեն, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Խաղի կանոնները պետք է պարզ լինեն բոլոր խաղացողների համար: Եթե Ընտրական օրենսգիրքն ընդունենք այսօր, ուրեմն ընտրությունները պետք է անցկացնենք 6 ամիս հետո: Դա Վենտիկի հանձնաժողովի պահանջներից է, այսինքն՝ խաղի կանոներին պետք է բոլորը պատրաստվեն: Եթե Ընտրական օրենգիրքը մնա այնպես, ինչպես որ կա, մենք կարող ենք վաղը կազակերպել արտահերթ ընտրություններ:

Իսկ խաղի կանոնների մեջ են մտնում նաև ընտրությունները չկեղծելը, ընտրակաշառք բաժանողին ձերբակալելը, կալանավորելն ու քրգործ հարուցելը, մեդիայով բոլորին հավասար հնարավորություններ տալը»,- ասաց պատգամավորը:

Հարցին՝ գործող կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, կարո՞ղ է անցկացնել իր թվարկած կանոններով արտահերթ ընտրություններ, Մարուքյանը պատասխանեց՝ այս պահին միայն իրենք կարող են նման ընտրություններ անցկացնել, և բացի իրենցից՝ ուրիշ ոչ մեկի չեն վստահում:

«Ընդդիմությունը պետք է ունենա հստակ մեխանիզմներ՝ հսկելու և ապահովելու արդար ընտրությունների արդյունքները, որոնք չեն վիճարկվի», – ասաց պատգամավորը: