Հայաստանի կրթական բարեփոխումների համար հաստատվել է «Գլոբալ գործընկերությունը կրթության (GPE)» հետազոտական դրամաշնորհը. ԿԳՄՍՆ

Լուրեր

12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2018 թ․-ից քայլեր է ձեռնարկել համագործակցելու «Գլոբալ գործընկերությունը կրթության ոլորտում» («Global Partnership for Education» (GPE)) միջազգային կազմակերպության հետ, որը զարգացող երկրներում կրթական համակարգերի ամրապնդման գործընթացն ակտիվորեն խթանող կառույց է: GPE-ի ծրագրի նպատակն է նպաստել հանրակրթության ոլորտի զարգացման քաղաքականության իրականացմանը՝ համախմբելով միջազգային գործընկեր կառույցներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և մասնավոր հիմնադրամներին:

«GPE-ի առաջին փուլի դրամաշնորհային ծրագրին մասնակցելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ձևավորվել է տեղական կրթական խումբ, որի կազմում ընդգրկվել են նախարարության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մանկավարժական ասոցիացիաների և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ: GPE-ի ծրագրի ընթացակարգի համաձայն՝ տեղական կրթական խմբի կողմից մասնակցային հիմունքներով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամն ընտրվել է որպես ծրագրային հայտի դրամաշնորհի գործակալ, իսկ Ասիական զարգացման բանկը՝ համակարգող գործակալություն:

Նախորդ ամիսներին ԿԳՄՍ նախարարությունը հաջողությամբ կազմակերպել է GPE-ի ծրագրի առաջին փուլի՝ հանրակրթության ոլորտի զարգացման պլանի և ճանապարհային քարտեզի դրամաշնորհին (Education Sector Plan Development Grants) դիմելու բոլոր աշխատանքները: Ծրագրային հայտը ներկայացրել է GPE կազմակերպությանը և ստացել վերջինիս հաստատումը՝ 522695 ԱՄՆ դոլար ֆինանսական աջակցություն: Այդ դրամաշնորհի շրջանակում 2021 թ․-ին դրամաշնորհի գործակալի կողմից միջազգային և տեղական փորձագետների ներգրավմամբ կիրականացվեն հանրակրթության ոլորտի արդիական խնդիրների հետազոտություններ, որոնք էապես կբարելավեն հանրակրթության ոլորտում ներկայումս մշակվող Հայաստանի Հանրապետության կրթության ռազմավարության հանրակրթության ոլորտի գործողությունների հասցեականությունը: Համաձայն GPE ընթացակարգերի՝ այս հետազոտական դրամաշնորհի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն է ստանում հետազոտական փուլից հետո դիմելու GPE ծրագրի 2-րդ փուլին («Education Sector Plan Implementation Grants» – ESPIG) և դրա շրջանակում GPE-ի կողմից ակնկալելու մինչև 5 մլն ԱՄՆ դոլար ֆինանսական անհատույց աջակցություն՝ 1-ին փուլի հետազոտությունների արդյունքներով արձանագրված խնդիրները 2022 թվականից լուծելու համար:

Ինչպես նշում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, GPE-ի դրամաշնորհը կարևոր է ինչպես հանրակրթության բարեփոխումներին հավելյալ ռեսուրսների ներգրավման, այնպես և առաջնահերթաբար այդ բարեփոխումների շուրջ հանրային երկխոսության և մասնակցության ինստիտուցիոնալացման համար:

«Մենք լիահույս ենք, որ տեղական կրթական խումբը կհանդիսանա հանրակրթության բարեփոխումների շուրջ շարունակական երկխոսության և համագործակցության կարևորագույն ձևաչափ և հարթակ ոչ միայն GPE-ի այս ծրագրի համար, այլև առհասարակ կրթական բարեփոխումներին մասնակցային գործընթացի ապահովման ընդհանուր շրջանակում»,- փաստում է Արթուր Մարտիրոսյանը»,- տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն: