Մի քանի հարյուր կիլոմետր՝ առանց պաշտպանիչ միջոցների․ արցախցիների վերադարձը և Covid-ի վտանգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 17:50
Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտում 28 հազար մարդ է բնակվում
11.09.2026 | 17:40
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի «Ազոտ» քիմիական գործարանի վրա
11.09.2026 | 17:31
«Թերեզա» գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է
11.09.2026 | 17:30
«Ո՞վ է նստելու ձվերի վրա»․ կոկորդիլոսաբուծարանի ու «Սկայ Գյումրիի» չստացված պատմությունը
11.09.2026 | 17:21
Մինչև փոփոխություն չլինի՝ այդ մարդիկ մնալու են ու տանջվեն Բաքվի բանտերում. Կարապետյանը՝ գերիների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 17:10
Ուկրաինան ԵՄ-ից 6,1 միլիարդ եվրո կստանա պաշտպանական կարիքների համար
11.09.2026 | 17:00
ԱԺ ՔՊ խմբակցությունն ընդունել է ՌԴ դեսպանին, քննարկվել են ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր
11.09.2026 | 16:50
ՀԷՑ-ի մասով մի անհանգստացեք. ՀէՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:41
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
11.09.2026 | 16:32
Թուրքական բազա տեղը դրեք, մի բազա պետք ա․ Կարապետյանը՝ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:23
Կարապետյանն ընդունել է Կոպիրկինին․ քննարկվել են ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր
11.09.2026 | 16:12
Հայկական կոթողների ոչնչացման ֆոնին՝ Ալիևի օգնականը խոսել է Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանության մասին
11.09.2026 | 16:03
Եմենի հութիները գրավել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի առանցքային կղզին. Թրամփը մերժել է հութիներին հարվածելու՝ սաուդյան թագաժառանգի խնդրանքը
11.09.2026 | 15:51
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
11.09.2026 | 15:43
«Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ նոր կապ կստեղծվի»․ադրբեջանցի նախարար
Բոլորը

Պատերազմի օրերին Արցախից Հայաստան է տեղափոխվել 85․000-ից ավելի փախստական։ Նոյեմբերի 13-ից փախստականները հնարավորություն ունեն վերադառնալ Արցախ։ Երևանից և մարզկենտրոններից ամեն օր մի քանի հարյուր արցախցի է ուղևորվում տուն։ Ասում են՝ վտանգավոր է, բայց Արցախը իրենք պիտի շենացնեն։

Տարբեր շրջաններից ավտոբուսների կայանատեղի եկած արցախցիներն ավելի քան 5 ժամ տևող ճանապարհն անցնում են միասին։ Մեծ մասը՝ առանց դիմակի և ախտահանիչ նյութերի։

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի ղեկավար Միքայել Վիրաբյանի խոսքով՝ Երևանում ներկայացուցիչ ունեն, որը հետևում է ավտոբուսների ախտահանված լինելուն, բայց մարզերից Արցախ ուղևորվող տրանպորտային միջոցները ճանապարհելիս ներկայացուցիչ չունեն և տեղյակ չեն՝ արդյո՞ք տրանսպորտային միջոցներում պահպանվում են հակահամաճարակային պայմանները։

ԱԱՏՄ-ից Factor TV-ին հայտնեցին, որ մինչ օրս տվյալ տրանսպորտային միջոցներում ստուգում չի իրականացվել։ Տեսչական մարմինը պատճառաբանում է՝ դրանք չեն համարվում տնտեսվարողներ, այլ որպես օգնություն տրամադրված երթուղիներ են և իրենց հավելվածներով ստուգումներ անցկացնելու իրավասություն չունեն։ Բայց խոստացան՝ դիտարկումը հաշվի կառնեն և այսուհետ կնախաձեռնեն ստուգումներ Հայաստանի տարբեր մարզերից ու Երևանից դեպի Արցախ ուղևորվող տրանսպորտային միջոցները։

Արցախցիները, որոնք ավտոբուսում առանց դիմակի են, նշում են՝ հիմնականում չեն կրում այն, վարակվելուց չեն վախենում։

Հիշեցնենք՝ Հայաստանում վարակի տարածումը վերջին 3 ամիսներին այսպիսի պատկեր ունի՝

Սեպտեմբերի 26 – 4289 թեստ՝ 429 նոր դեպք;

Հոկտեմբերի 26 – 2201 թեստ՝ 973 նոր դեպք;

Նոյեմբերի 26 – 4383 թեստ՝ 1785 նոր դեպք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան

Տեսանյութը պատրաստվել է Տեղահանված և տեղի բնակչության տնտեսական և սոցիալական մասնակցություն ծրագրի շրջանակում՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ ու Գերմանայի Տնտեսական համագործակցության և զարգացման պետական նախարարության, Վրաստանի Զավթված տարածքների, ներքին տեղահանվածների աշխատանքային, առողջապահական և սոցիալական հարցերով նախարարության և «Դոյչէ Վելլե» ակադեմիայի հետ համագործակցության շրջանակում։  

ԳՄՀԸն չի կրում որևէ պարտավորություն կամ պատասխանատվություն տվյալ նյութի հստակության, իրավունակության և վստահելիության հարցում։