Ֆիլհարմոնիկը վերսկսում է համերգային գործունեությունը. ԿԳՄՍՆ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդիսատեսի առջև իր դռները կբացի  արցախյան հերոսներին նվիրված համերգով. տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:

Դեկտեմբերի 11-ին կհնչի Արամ Խաչատրյանի մոնումենտալ «Զանգերով» սիմֆոնիան, որն ազգային աղետի դեմ համառ պայքարի մարմնավորում է։ Կհնչի նաև Ալեքսանդր Հարությունյանի «Շեփորի կոնցերտը» (մենակատար՝ Կիրիլ Սոլդատով, դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):

«Անհամբեր սպասում ենք այս համերգին, երբ համերգասրահը կրկին կլցվի մեր հավատարիմ ունկնդրի ջերմ ներկայությամբ: Ամբողջական նվագախմբով «Արամ Խաչատրյան» համերգասրահում վերջին անգամ ելույթ ենք ունեցել մարտի 13-ին՝ մոտ ինն ամիս առաջ: Դեկտեմբերի 11-ի համերգին մեր նվագախմբի մեծ բարեկամ, վիրտուոզ շեփորահար Կիրիլ Սոլդատովի հետ կատարելու ենք հայկական դասական կոմպոզիտորական արվեստի լավագույն ստեղծագործությունները: Մեծ խոնարհմամբ համերգը նվիրում ենք Արցախում կռված մեր հերոս տղաներին, նրանց սխրանքը միշտ վառ պիտի պահենք մեր սրտերում և այնպես ապրենք, որ արժանի լինենք նրանց անձնազոհ ոգուն»,- նշում է ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

ՀԱՖՆ-ը վերսկսում է նաև «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի ծրագրերը: Բեթհովենի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 16-ին, կներկայացվեն մեծ կոմպոզիտորի թիվ 5 և 6, իսկ դեկտեմբերի 17-ին՝ թիվ 1 և 4 սիմֆոնիաները: Անտեսված չեն մնա նաև Ֆիլհարմոնիկի մանկահասակ ունկնդիրները. դեկտեմբերի 23-ից 26-ը՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչեն հատվածներ Չայկովսկու հեքիաթային «Շչելկունչիկ» բալետից, սպասվում են նաև բազմաթիվ անակնկալներ:

Համերգների ընթացքում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները: