Մարդ չի կարող կառչած մնալ իր խաչից, կանենք ընտրություն, երբ ժամանակը գա․ Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Խուճապի մեջ են այն մարդիկ, որոնք մտածում են, թե վարչապետին ժողովրդից զենքով պաշտպանել խուճապ է: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Հայաստանը փաստացի պատերազմական դրության մեջ է, ինչպես նաև երկու անգամ իրավիճակ է եղել, երբ ուզել են սպանել ԱԺ նախագահին և գնացել են վարչապետի տուն: Այսինքն դուք համարում եք, որ անհանգստանալու ոչինչ չկա՞»,- ասաց Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է պնդմանը, թե Նիկոլ Փաշինյանը կառչած է մնում իր աթոռից, Ալեն Սիմոնյանը նշեց. «Մարդ չի կարող կառչած մնալ իր խաչից: Դա խաչ է, աթոռից կառչածի տրամաբանությունն այն ժամանակ էր, երբ այս շենքում քայլում էին օլիգարխները և հաճախ փող էին բաժնում, կամ ասում էին՝ ինձ 600 եվրո տվեք, որ հարցազրույց տամ: Իսկ եթե մարդ կա, որ պատրաստ է իր խաչից կառչած լինել, ես կարող եմ մեծ հաճույքով մոռանալ իմ պատասխանատվության զգացումը և հետ գնալ: Բայց մենք ունենք անելիք:

Հայաստանում որոշումը կայացնելու է ՀՀ ժողովուրդը: Կանենք ընտրություններ, երբ դրա անհրաժեշտությունը գա: Կլինի դա արտահերթ, կլինի հերթական , որը ես քիչ հավանական եմ համարում քաղաքական լարվածությունը հաշվի առնելով, կապահովենք դա: Մենք միակն ենք, որ ՀՀ-ում ապահովել ենք հնարավորություն, որ դուք օրինակ գնաք ու ընտրեք ոչ թե մեզ, այլ ասենք, ընդդիմությանը: Ոչ թե այն մարդիկ, որոնք «Գազելներով» մարդ էին բերում ընտրության, որոնք գիշերով «Ազատության» գրասենյակ էին մտնում: Ինչո՞ւ էին ՀՅԴ-ի ներկայացուցիչները մտնում «Ազատության» գրասենյակ»:

Մանրամասները՝ տեսանյութում: