Ստեփանակերտի 40-ից ավելի բնակչի բուժօգնություն է ցուցաբերվել ՌԴ բժշկական ջոկատների կողմից․ ՌԴ ՊՆ

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

ՌԴ Արևելյան շրջանի հատուկ նշանակության բժշկական ջոկատները շարունակում են օգնություն ցուցաբերել Ստեփանակերտ քաղաքի բնակչությանը։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Օրվա ընթացքում ռուս զինվորականները ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն են ցուցաբերել 42 բնակչի, այդ թվում՝ 7 երեխայի։ Նշվում է, որ խորհրդատվությունը, հետազոտությունն ու բուժօգնությունը ցուցաբերվում է բարձր որակում ունեցող թերապևտների, վիրաբույժների ու այլ մասնագետների կողմից շարժական հիվանդանոցներում։

Ընդհանուր առմամբ, ռուս զինվորական բժիշկների կողմից օգնություն է ցուցաբերվել Լեռնային Ղարաբաղի 368 բնակչի, որոնց թվում՝ 41 երեխայի։

ՌԴ Պն-ից նաև հայտնում են, որ տեղի բնակիչների գանգատները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սիրտ-անոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման և ատամնաբուժական օգնության ցուցաբերման հետ:

Տաթև Ֆռանգյան