«Ռոմանսիադա» միջազգային մրցույթում հաղթել է հայ ներկայացուցիչը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնից հայտնում են, որ ռուսական ռոմանսի պահպանման «Ռոմանսիադա» բարեգործական հիմնադրամի, Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ և Հայաստանի երաժշտական ընկերության աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվեց մրցույթի ընտրական փուլը` երևանյան «Ռոմանսիադան»:

Մրցույթին մասնակցում էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատարները։

«Մրցույթը Երևանում դառնալու է ավանդական՝ օգնելով բացահայտել տաղանդավոր երիտասարդներին։ «Ռոմանսիադա»-ն ևս մեկ առիթ է մեր բարեկամական երկրների միջև մշակութային երկխոսությունը զարգացնելու և ամրապնդելու համար»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Մրցույթի ժյուրիի կազմում, որը գլխավորւմ էր մշակույթի վաստակավոր գործիչ, Կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը, ընդգրկված էին Կոնսերվատորիայի վոկալի բաժնի դեկան Գայանե Գեղամյանը, նույն բաժնի դասախոսներ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ, Հայաստանի վաստակավոր արտիստներ՝ Մարինե Դեինյանը, Հասմիկ Հացագործյանը, Առնոլդ Քոչրյանը և բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր Ռեբեկա Օջախյանը:

Մրցույթում հաղթեց Երևանի կոնսերվատորիայի ուսանող Տիգրան Մելքոնյանը (նվագակցող Լևոն Ջավադյան)։ Տիգրանը կատարեց «Снова как прежде один» և «Как сон» երգերը։ Մրցանակակիրներ դարձան նաև Ջուլիանա Գրիգորյանը և Լուսինե Ստեփանյանը, որոնք կիսեցին պատվավոր 2-րդ տեղը, իսկ Բելլա Ամարյանը արժանացավ 3-րդ մրցանակի։