ԲԴԽ նախագահը խնդրել է հետաձգել Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորների ընտրության հարցը․ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
03.11.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել «Իրավունք թերթ»-ին // ՌԴ-ն կստանա ԱՊՀ պարտապանների ֆինանսական տվյալները․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 12:03
Ռուբինյանը Մեքսիկայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր
03.11.2026 | 11:55
«Վարչաբենդ»-ի թմբկահարը որքա՞ն հոնորար է ստացել․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:42
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին
03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:23
Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 11:22
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին․ վիրավորվել է երկու աշխատակից
03.11.2026 | 11:20
Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներով
03.11.2026 | 11:14
Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն՝ հանրային մասնակցությունը սահմանափակող դատական հայցերից պաշտպանվելու համար․ Մանասյան
03.11.2026 | 11:11
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը սրտի կանգ է ունեցել մրցակցից հարված ստանալու հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:03
Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին՝ իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին «զրպարտություն համարվող տեղեկությունները» հերքելու պահանջով
03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ազգային ժողովի նիստերի օրակարգից Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի թեկնածուի ընտրության հարցերը հանելու հարցով Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նամակ է ուղղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, խորհրդարանն էլ ընդառաջել է հարցերը հետաձգելու խնդրանքին: Այս մասին ԱԺ նիստում հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պարզաբանելով օրակարգից հարցերի հանելը:

Միրզոյանը տեղեկացրեց, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իրեն նամակ է գրել: Այդ նամակից պատգամավորները տեղեկացել են, որ թեկնածուները նիստի վերաբերյալ տեղեկացվել են հեռախոսազանգով: «Դա ըստ երևույթին պատշաճ չեն համարել և չեն հասցրել պատրաստվել: Մյուս կողմից, նամակում նշվում է, որ ԱԺ լիագումար նիստում իրենց տեսլականը ներկայացնելիս թեկնածուները պետք է խոսեն դատական իշխանության հեռանկարների և համակարգի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ: Այդ հարցերը վերաբերում են դատավորների իրավական և սոցիալական երաշխիքների ապահովմանը, դատարանների ծանրաբեռնվածությանը, նյութատեխնիկական պայմաններին և այլնին: Սակայն հաշվի առնելով հետպատերազմական իրավիճակը և ծառացած ավելի հրատապ լուծումներ պահանջող հարցերի շրջանակը՝ իրատեսական չէ դատական իշխանությանը հուզող այս հիմնախնդիրների շուրջ կառուցողական և արդյունավետ քննարկում կազմակերպելը, այս պատճառով ԲԴԽ նախագահն իր և թեկնածուների անունից խնդրում է հարցը հետաձգել: Սա է ամբողջը»,-ասաց ԱԺ նախագահը:

Նա տեղեկացրեց, որ ԱԺ-ն ընդառաջում է խնդրանքին, և հարցը հետաձգվում է:

Մանրամասները՝ տեսանյութում: