Լիտվայում սկսվել է Բելառուսում մարդկության դեմ հանցագործությունների հետաքննությունը

Լուրեր

02.11.2026 | 09:50
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
Բոլորը

Լիտվայում սկսվել է Բելառուսում մարդկության դեմ հանցագործությունների մինչդատական հետաքննությունը։ Գործը բացվել է Բելառուսի քաղաքացու հայցի հիման վրա, որն այժմ բնակվում է Լիտվայում։ Նա բողոքել է Մինսկում ոստիկանների կողմից իր հանդեպ բռնի գործողություններից, ասվում է Լիտվայի Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Դրանում նշվում է, որ Լիտվայի գլխավոր դատախազ Էվալդաս Պաշիլիսը սկսել է մինչդատական հետաքննություն՝ համաձայն Լիտվայի Հանրապետության Քրեական օրենսգրքի «Խոշտանգում» և «Մարդկության դեմ ուղղված հանցագործություններ և ռազմական հանցագործություններ» հոդվածների։

«Դիմումատուի կողմից նշված միջադեպի հանգամանքները և դատախազություն ներկայացված այլ տվյալները գնահատվել են որպես հանցագործության նշաններ, որոնց վրա տարածվում է համընդհանուր իրավասությունը՝ համաձայն Լիտվայի Հանրապետության Քրեական օրենսգրքի»,- հայտարարել է Պաշիլիսը:

Նա պարզաբանել է, որ «համընդհանուր իրավասություն նշանակում է, որ միջազգային պայմանագրերին համապատասխան հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունը կիրառվում է՝ անկախ զոհերի և կասկածյալների քաղաքացիությունից, հանցագործության կատարման վայրից և անկախ այն բանից՝ արդյո՞ք այդ հանցագործությունների համար օրենքով պատժվում են այն երկրում, որտեղ կատարվել է հանցագործությունը»:

Լիտվայում այդ հանցագործությունները ներառում են խոշտանգումները, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, շեշտել է Պաշիլիսը:

Տաթև Ֆռանգյան