Նիկոլ Փաշինյանին աջակցելու էր եկել 30 մարդ, ընդդիմությանը՝ 30 հազար. Շարմազանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Երևանում սկսվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիերի երթը դեպի ԱԺ շենք, որի առջև նախատեսված է հանրահավաք իրականացնել:

«Հողատու, կապիտուլյացիա ստորագրած, թուրքի առջև ծնկի եկած Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա ուշ թե շուտ: Այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով նույնպես մասնակցում էր երթին:

«Մենք ցնցումներ չենք ուզում: Մեր ցանկությունն է, որ Նիկոլ Փաշինյանը կամավոր հեռանա: Մարդ, ով կապիտուլյացիայի ակտ է ստորագրել, Շուշի ու Հադրութ է հանձնել, Ալիևի առջև ծնկի է եկել, 5 հազար զոհի քաղաքական պատասխանատուն է, պետք է հեռանա: Նա Հայաստանում անելիք չունի, նա պետք է հեռանա: Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու՝ առանց Նիկոլ Փաշինյանի», – ասաց հանրապետական գործիչը:

Շարմազանովը հիշեցրեց՝ իրենց իշխանությունը Ալիևին ծնկի է բերել և՛ ապրիլյան պատերազմում, և՛ բանակցային գործընթացում, իսկ Փաշինյանը մսխել է իրենց հաղթանակը: «Նա պետք է հեռանա: Սա արժանապատվությա հարց է, սա քաղաքական հարց չէ», – ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմադիրները ժողովրդի աջակցությունը չեն վայելում, Շարմազանովը հակադարձեց՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանին աջակցելու էր եկել 30 մարդ, ընդդիմությանը՝ 30 հազար:

Մանրամասները՝ տեսանյութում: