Ստանում ենք տեղեկություններ, որ Վարդենիսի ռեստորաններում ադրբեջանցիներ են ճաշում․ Իվետա Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ամենատարբեր աղբյուներից մենք այսօր ստանում ենք տեղեկություններ, որ Վարդենիս քաղաքի ռեստորաններից մեկում ճաշում են ադրբեջանցի զինվորականներ՝ քաղաքացիական հագուստով։ Վարդենիսի խանութներում ադրբեջանցի զինվորականներն առևտուր են անում։ ԱԱԾ-ն շտապեց հերքել այդ տեղեկատվությունը, սակայն բոլորս տեսանք, թե մեր պաշտոնական գերատեսչությունների հերքումներն ինչ արժեք ու գին ունեցան մեր համար»,- ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Նա նշեց, որ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզի գյուղացիները դեմ առ դեմ են մնացել ադրբեջանցիների հետ։ «Ես ուզում եմ հասկանալ, թե ո՞րն է լինելու այն վերջակետը, վերջին կաթիլը, որը սթափեցնելու է իշխանություններին»,- նշեց Տոնոյանը։

Պատգամավորը իշխանական պատգամավորներին հորդորեց չխոսել։ «Բարեկամական խորհուրդ, հորդորում եմ չխոսել, որովհետև ձեր խմբակցության ներկայացուցիչներից մեկի այսօրվա հայտարարությունը կրկին դարձել է միջազգային մամուլի ծաղր ու ծանակի առարկա, երբ ընդդիմությանը կոչ են անում Պուտինի հրաժարականը ևս պահանջել, քանզի վերջինս ևս ստորագրել է կապիտուլյացիայի փաստաթուղթը։ Մտեք ռուսական լրատվամիջոցներ և տեսեք, թե փորձագիտական շրջանակներն ինչ գնահատականներ են հնչեցնում ձեր գործընկերոջ մասին»,- նշեց Տոնոյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում: