Կառավարության որևէ ներկայացուցիչ չներկայացավ ռազմագերիների հարցով փակ նիստին․ Անի Սամսոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Այսօր Ազգային ժողովն ընդունել է ուղերձ ռազմագերիների մասին, նիստն անցկացվել է դռնփակ։ Նախաձեռնության հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է:

«Իմ քայլը» խմբակցությունը նախ փորձեց տապալել քննարկումը, հետո քվեարկությամբ որոշվեց հարցի քննարկումը դռնփակ անցկացնել։ ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձավ այս խնդրին։

«Մենք կարծում էինք, որ իշխանությունը փակում է նիստը, որպեսզի ներկայանա կառավարության ներկայացուցիչը և մեզ հայտնի տեղեկություններ, որոնք համարվում են գաղտնի։ Սակայն կառավարության ոչ մի ներկայացուցիչ էլ այդ նիստին չներկայացավ, որևէ կարևոր տեղեկատվություն մենք չկարողացանք ստանալ այս քննարկման ընթացքում։ Եվ ըստ էության ամբողջ քննարկումը վերածվեց պարզունակ հարց ու պատասխանի։

Ես երբեք չեմ խոսել նման հարցերի մասին, բայց այսօր այս քննարկումն ինձ ստիպում է ասել հետևյալը՝ ես ցավով եմ նշում, որ այս խորհրդարանում կա մեկ իշխանական պատգամավոր, որի համար ռազմագերիների թեման կարող է տեղավորվել քաղաքական դիվիդենտներ շահելու մտածողության շրջանակներում։ Եվ այդ պատգամավորը, ով հայտնի է բոլորին՝ թուրքասեր Մարիա Կարապետյանն է, որն ամենաշատն էր շահագրգռված, որպեսզի այս հանդիպումը լինի փակ։ Եվ ո՞րն էր ամենատարօրինակը, որ տիկին Կարապետյանը կարծում է, որ մեր ռազմագերիների հետ Ադրբեջանում շատ լավ են վարվում։

Ես կարծում եմ՝ այդպիսի մարդը խորհրդարանում անելիք չունի։ Թող գնա Բաքու և մեր ռազմագերիների մասին մեզ հայտնի տեղեկություններ, եթե այդքան վստահ է, որ նրանց հետ Ադրբեջանում լավ են վարվում»,- նշեց Անի Սամսոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: