Եկեղեցին Հոկտեմբերի 27-ից, Մարտի 1-ից հետո ոչ մեկի հրաժարականը չպահանջեց․Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Այսօր աննախադեպ բան է տեղի ունեցել. Ամենայն հայոց կաթողիկոսը և Մեծի տանն Կիլիկիո հայրապետը միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կոչին: ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Ինձ համար տարօրինակը հոգևոր առաջնորդների կողմից հրաժարականի կոչ անելու համար ընտրված օրն է, երբ հրապարակի քաղաքական ուժերը հրաժարականի վերջնագիր ներկայացրին վարչապետին: Նրանք որոշեցին իրենց պահանջը միացնել հրաժարականի պահանջ ներկայացրած քաղաքական ուժերին` ավելի սրելով իրավիճակը, դույզն-ինչ չմտածելով դրա հետևանքների մասին»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ հայրապետները պետք է ոչ թե միանային հրաժարական պահանջողներին կամ դրա հակառակորդներին, այլ հաշտության և համերաշխության օրակարգ պիտի բերեին հրապարակ. «Եկեղեցին իր դրոշը պետք է բարձրացներ` պահանջելով վայր իջեցնել բոլոր կուսակցությունների դրոշները և սկսեր ներհասարակական հաշտեցման գործընթացը»:

«Եկեղեցին Հոկտեմբերի 27-ից հետո, 2004-ի ապրիլի 13-ից հետո, Մարտի 1-ից հետո ոչ մեկի հրաժարականը չպահանջեց. «Ավելին. կանգնեց մեր պետականության ողնաշարը ջարդող պետական այրերի կողքին»:

Պատգամավորի կարծիքով՝ այս իշխանությունը անկասկած պետք է հրաժարական տա, սակայն խորհրդարանական ընտրություններից առաջ մի քանի հիմնարար բարեփոխումներ պետք է իրականացվեն: «Հրապարակի ուժերի իրական թեկնածուն չի կարող օրինական ճանապարհով իշխանության գալ: Նրա մեկ անգամ փորձված հույսը հեղաշրջումն է… Այս խորհրդարանն ընտրած քաղաքացիները որևէ քաղաքական ուժի մանդատ չեն տվել Վազգեն Մանուկյանին կամ Ռոբերտ Քոչարյանին ընտրելու համար: Այս խորհրդարանի առաջ նման պահանջ ներկայացնելը ևս հավասարազոր է հեղաշրջման»: