Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵՄ ու ԵՏՄ անդամ․ Պեսկով

Լուրեր

06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
Բոլորը

Կրեմլը հայտարարել է, որ Հայաստանի հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը նրա ինքնիշխան իրավունքն է, սակայն երկու տարբեր միջազգային կազմակերպությունների անդամ լինելն անհնար է, գրում է Ինտերֆաքսը։

«Ի՞նչ է նշանակում ԵՄ-ին անդամակցությունը, հիմա դժվար է ասել, քանի որ երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելը տեսականորեն անհնար է։ Իհարկե, դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Մենք գիտենք, որ ԵՏՄ-ին անդամակցությունը շահեկան է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշման մասին լրագրողների հարցին։

Նշելով, որ հենց Եվրամիությունն է նախաձեռնում այս կազմակերպությանը Հայաստանի անդամակցության գործընթացը, ՌԴ նախագահի խոսնակն ասել է․ «Դեռ պետք է հասկանանք, թե Եվրամիությունն ինչ դիրքորոշում ունի այս հարցում։ Մենք լավ գիտենք Թուրքիայի օրինակը, որը տասնամյակներ շարունակ պահպանել է իր կողմնորոշումը դեպի ԵՄ-ին անդամակցություն, սակայն Բրյուսելի կողմից մեծ փոխադարձության չի հանդիպում»։

Ըստ Պեսկովի՝ «իրականում  պետք է ելնել այն աշխատանքային մեխանիզմներից, ինտեգրացիոն ձևաչափերից, որոնք արդեն ապացուցել են իրենց կենսունակությունը, որոնք շարունակում են աշխատել՝ ի շահ դրանց մասնակից ժողովուրդների և երկրներիվ:

Անդրադառնալով ԵՏՄ-ին անդամակցությունից Երևանի ստացած առավելությունների մասին հարցին՝ Կրեմլի խոսնակն ասել է, թե «իրերն իրենց անուններով կոչելով՝ սա շատ  դրական դիվիդենտներ է տալիս Հայաստանին՝ որպես պետություն և այդ երկրի ժողովրդին»։

«Դա իրականում չափվում է տոկոսներով, աճի տեմպերով՝ պայմանավորված ԵՏՄ-ին անդամակցությամբ և այլն»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի