Թուրքիան ցանկանում է բարելավել հարաբերությունները ԵՄ-ի հետ․ Չավուշօղլու

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Թուրքիան ցանկանում է բարելավել հարաբերությունները Եվրամիության հետ` հեռանկարում կազմակերպությանը երկրի ամբողջական անդամակցությամբ։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Հունգարիայի արտաքին գործերի ու արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Եվ կցանկանայինք դա անել ամբողջական անդամակցության հեռանկարով։ Սակայն Եվրամիությունը, որպես կանոն, աջակցում է կառույցի մյուս անդամներին»,- ընդգծել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Չավուշօղլուի խոսքով՝ ԵՄ-ի և Թուրքիայի միջև խնդիրները կարող են «լուծվել միայն երկխոսության ու դիվանագիտության ճանապարհով»: Բացի այդ, թուրք նախարարն ասել է, որ Աթենքը դադարեցրել է ՆԱՏՕ-ի շրջանակում Անկարայի հետ բանակցությունները Միջերկրական ծովում իրավիճակի շուրջ։

Հիշեցնենք՝ մի քանի օրից նախանշված է ԵՄ Խորհրդի գագաթնաժողովը։ Կառույցի անդամ պետությունների առաջնորդները պատրաստվում են քննարկել ԵՄ-Թուրքիա հարաբերությունները և Թուրքիայի դեմ պատժամիջոցների հնարավոր կիրառումը Արևելյան Միջերկրականում Հունաստանի ու Կիպրոսի հանդեպ խախտումների տեղատարափի համար։

Տաթև Ֆռանգյան