Ցավում եմ եկեղեցու ղեկավարության համար, քաղաքական գործընթացներին միջամտելու փորձ է անում. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը Factor.TV-ի հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ  Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Արամ Ա կաթողիկոսը հանդես են եկել ուղերձներով և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորել են հրաժարական տալ, նշեց. «Հայաստանի քաղաքական կյանքում ավելի լարված և բարդ իրավիճակներ են եղել, եղել է ժամանակ, երբ իշխանությունը լեգիտիմ չի եղել, այն զավթվել է, եղել են ժամանակներ, երբ որ իշխանությունները ամենօրյա ռեժիմով հարստահարել են քաղաքացիներին, թալանել, թուլացրել են պետությունը, զինվորի հացն են գողացել, բանակն ու պետությունը քայքայել են, բայց ես երբևէ եկեղեցու կողմից քաղաքական հայտարարություն չեմ լսել: Ես ցավում եմ մեր եկեղեցու ղեկավարության համար, որ իրենք քաղաքական գործընթացներին միջամտելու փորձ են անում»:

Հովակիմյանը նաև հավելեց, որ ինքը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է և ակնկալում էր, որ որպես հոգևոր հովիվներ, կաթողիկոսները կարողանային նպաստել, որ Հայաստանի նախկին քաղաքական էլիտան փոխվեր և եկեղեցու հետևորդի հոգեկերտվածք ունենար:

Պատգամավորի խոսքով՝ վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ իշխանությանն ընտրել է ժողովուրդը, բայց նախկին քաղաքական ուժերը ստեղծում են մի իրավիճակ, որ իրենք պետք է որոշեն, թե ով պետք է լինի վարչապետ: «Մենք գործ ունենք հին էլիտայի վերջին ճակատամարտի հետ»,- նշեց Հովակիմյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: