«Պուտրա» մրցույթում Ա․ Գրիգորյան և Ա․ Պուչինյան դուետն արժանացել է 1-ին մրցանակին. ԿԳՄՍՆ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ «Պուտրա» դաշնակահարների միջազգային առցանց մրցույթն անցկացվել է նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 2-ը:

Միջազգային հանձնաժողովի կազմում ընդգրկված էին անվանի երաժիշտներ՝ Յեն Գոհ (Մալայզիա), Արմեն Բաբախանյան (Հայաստան), Ադամ Ջորջի (Հունգարիա), Լյու Դուկ Ան (Վիետնամ), Ջուլիան Ջակոբսոն (Մեծ Բրիտանիա) և Լու Ֆանգ Չիաթ (Մալայզիա): Մրցույթն անցկացվել է 7 անվանակարգերում, որոնց մասնակցել են 29 երկրների 243 երիտասարդ երաժիշտներ:

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները ևս իրենց գործուն մասնակցությունն են ունեցել մրցույթում՝ ցուցաբերելով փայլուն արդյունքներ: Այսպես՝ Արթուր Գրիգորյան և Արմեն Պուչինյան դուետը «Դաշնամուրային դուետ» անվանակարգում արժանացել է 1-ին մրցանակին, Էլեն Խաչիկյանը (դաշնամուր) «Intermediate» անվանակարգում՝ 2-րդ մրցանակին, Վարդան Գյոդակյանը (դաշնամուր) «Artist» անվանակարգում՝ 3-րդ մրցանակին: Նանե Խալաթյանն էլ (դաշնամուր)  «Young artist» անվանակարգում արժանացել է 2-րդ մրցանակին:

Նշենք նաև, որ մրցույթի հաղթող Արթուր Գրիգորյան և Արմեն Պուչինյան դուետը 2021 թ. աշնանը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում կմասնակցի մրցույթի հաղթողների Գալա համերգին: