«Ռուս-թուրքական կոնֆլիկտի նոր մակարդակ». թուրք վերլուծաբան

Լուրեր

12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
Բոլորը

Ռուսաստանն արդեն վստահելի չի համարում Թայիփ Էրդողանին և նրա կառավարությանը։ Այս մասին գրում է թուրքական «Aydınlık» թերթի վերլուծաբան Ռըզա Զեյլութը՝ «Ռուս-թուրքական կոնֆլիկտի նոր մակարդակ» հոդվածում. փոխանցում է EH-ն:

Զեյլութն իր այս եզրակացությունը հիմնավորում է նրանով, որ Ռուսաստանը Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբին և Ազգային հետախուզական կազմակերպությանը (MİT) սիրիական պատերազմի վերաբերյալ նամակներ է հղում մամուլի միջոցով՝ շրջանցելով կառավարությունը։

Նամակներից մեկում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Սիրիայում տեղակայված ռուսական ռազմաբազաների վրա հարձակված անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) օդ էին բարձրացել Իդլիբի ոչ բախումային գոտուց հարավ-արևմուտքում գտնվող Մուազզար շրջանից։ Իսկ այդ տարածքը գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ։

«Ռուսաստանը ցանկանում  է սիրիական հակամարտության կարգավորման հարցում կառուցողական երկխոսություն վարել Թուրքիայի հետ։ Բայց միևնույն ժամանակ չի պատրաստվում հրաժարվել ալ-Նուսրայի նման ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարից»,-ասված է ռուսական կողմի հայտարարություններից մեկում։

«Ակնհայտ է, որ Ռուսաստանը ալ-Նուսրա անվամբ նկատի ունի Թուրքիայի կողմից որպես «չափավոր ընդդիմադիր» բնութագրվող ուժերին։ Ռուսների կարծիքով Թուրքիան աջակցում է ահա այդ ուժերին։

Նկատենք, որ Սիրիայի կառավարությունը դեմ կռվող ահաբեկիչներին աջակցելը նշանակում է՝ Թուրքիայում նույն կերպ ահաբեկչություն իրագործող PKK-ի գործունեության համար օրինական հիմնավորում ստեղծել։ Եթե դու մարդկանց գլխատող ջիհադական ահաբեկիչներին արդարացնես՝ «չափավոր» հորջորջելով, կհայտնվեն մարդիկ, որոնք ահա այդպես YPG- PKK-ին կաջակցեն», – գրում է հեղինակը։

Զեյլութի կարծիքով՝ ԱՄՆ-ն, Իսրայելը և Թուրքիան ծածուկ համագործակցության մեջ են Սիրիայի հարցում։ ԱՄՆ-ում ընթացող հայտնի դատավարության պատճառով Էրդողանը սիրիական հարցում փորձում է ներդաշնակել ԱՄՆ-ի ծրագրերին։ «Այսինքն, Էրդողանը քիչ առ քիչ դառնում է ամերիկամետ»- պնդում է նա։

Ռուսական կողմը դա հասկացել է, ուստի հայտարարում է, որ մոտ ապագայում Պուտին-Էրդողան-Ռուհանի եռակողմ հանդիպում չի կարող լինել։

«Թուրքիան գնալով կործանվում է։ Իսկ ընտրողների մոտավորապես կեսը դեռ ակնկալում է, որ երկիրը կործանող կուսակցությունը դեռ պետք է փրկի այն», – նկատում է Զեյլութը՝ ընդգծելով, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչները պարզապես «ոչ հայրենասեր և ոչ ազգասեր» են հռչակում բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են գլուխ խոնարհել իրենց առաջ։