Պատերազմ ցավի դեմ․ վերականգնողական կենտրոնում տղաները չեն հանձնվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկվա զինվորներն ու այօրվա հերոսները։ Նրանց պայքարը դեռ չի ավարտվել՝ հիմա էլ պայքարում են ցավի դեմ ու էլի հաղթում։

Ռաֆայել Մամրեյանը հոկտեմբերի 5-ին Կուբաթլուում է վիրավորվել։  Քիչ-քիչ քայլելու համար 2 ամիս պահանջվեց։ Հետո վիրահատությունների երկար ընթացք, հետվիրահատական խնամք և ահա առաջին քայլերն է անում։

Ռաֆայելը 19 տարեկան է, դեռ մի տարի չկար, ինչ զորակոչվել էր բանակ։ Գիտեր՝ զինվորը պատերազմելու համար է, բայց անկեղծանում է՝ տեսածն ուղղակի պատերազմ չէր։ Դեռ չգիտի՝ երբ լիրաժեք կքայլի, ևս մեկ վիրահատություն է նրան սպասում։ Բայց գիտի, թե ուր է գնալու՝ հենց որ սկսի քայլել գնալու է էլի ծառայության։

Վերջում լավատեսորեն ժպտում է․ 3 օր է, ինչ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում է, փոփոխությունը զգալի է։ Զինվորների հետ աշխատող մասնագետները հաստատում են՝ տղաներն արագորեն ապաքինվում են։ Արդեն դուրս գրվածներ էլ կան։

Կինեզոթերապիայի մասնագետ ՏիգրանՎարդանյանը չի մտաբերում, թե այս ամիսների ընթացքում արդեն քանի տղայի հետ է աշխատել, բայց բոլորին հիշում է՝ անուն առ անուն։

Տղաները պրոցեդուրաներից չեն ուշանում․ գիտեն՝ ամեն կորցրած ժամն իրենց ապաքինումը գուցե 1 ամսով հետ գցի։ Շտապում էր նաև Նարեկ Ստեփանյանը։ 2 պրոցեդուրաների միջև մեզ հետ խոսելու համար ժամանակը քիչ էր։ Վիրավորումը ստացել է Հադրութում, Հոկտեմբերի 11-ին։ 2 ամիս է անցել, բայց կարծես երեկ եղած լիներ։ Ասում է՝ դժվարն անցյալում է, ցավն արդեն հաղթահարելի է։

Պայմանագրային զինծառայող Ավետիս Հարությունյանի համար էլ ոչ թե ցավը հաղթահարելն է դժվար եղել, այլ վիրավորումից հետո աչքերը բացելը, մտքում՝ գերի ընկած լինելու վախը։ Վիրավորվել է հոկտեմբերի 7-ին, Ջաբրայիլում։  Իր տեսած ու զգացած պատերազմն իր հետ է ամեն օր։

Վիրավոր զինվորներին ոչ միայն ֆիզիկապես վերականգնելու, այլև ծանր հիշողությունները թեթևացնելու փորձ են անում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։ Վերջին ամիսներին աշխատանքային ռեժիմ չկա։ Զինվորների հետ աշխատել ոչ թե կենտրոնում են սկսում, այլ վերակենդանացման բաժանմունքներում։ Րոպե կորցնել չի կարելի, շեշտում է կենտրոնի գլխավոր վերականգնող բժիշկ Լուսինե Պողոսյանը։

Հարցին՝ շա՞տ են, պատասխանում է՝ շատ-շատ, կենտրոնում, սակայն, ամենածանր դեպքերն են՝ այս պահին շուրջ 150 տղա է վերականգնվում։

Կենտրոնն ընդլայնվում է՝ ավելին է պետք տալ ու անել։ Այստեղ կհիմնվի նաև պրոթեզավորման լաբորատորիա, որը կապահովի ինչպես վերին, այնպես էլ ստորին վերջույթների ֆունկցիոնալ պրոթեզավորում։

Իսկ մինչ այդ, հիմա ու ամեն օր բոլոր զինվորների մասին պետք է հոգ տանել, նրանց վերաբերվել ընտանիքի անդամի պես, սիրով, ոչ թե խղճահարությամբ։ Այդպես նաև նրանք են իրենց վերաբերվում։

Օրեր առաջ Կենտրոնում նաև մկրտության արարողություն է կազմակերպվել․  կամավորագրված վիրավոր զինվորը, որը դպիր է, հենց Կենտրոնում մկրտել է 2 զինվորի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան