Հանրային խորհրդի դիրքորոշումը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Հանրային խորհրդի դիրքորոշումը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Վերջին օրերին բուհական և գիտական համայնքներում վրդովմունքի և խիստ քննադատության առարկա է դարձել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի վերջնական նախագիծը:

Անհնարին է չվրդովվել, որովհետև, ինչպես բուհերի և գիտական հիմնարկների ժողովներում, այնպես էլ Հանրային խորհրդի Գիտության և կրթության հարցերի հանձնաժողովում՝ ԿԳՄՍ-ի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, երկու անգամ քննարկվել է վերոհիշյալ օրենքի նախագիծը, հնչած առաջարկություններն ու դիտողություններն էլ երկու անգամ ուղարկվել են նախարարություն, որոնք որևէ կերպ հիշատակված չեն ներկայացված առաջարկություններում:

Ըստ երևույթին անօգուտ, քանի որ դրանցից ամենակարևորները, որոնք վերաբերում են բուհի ինքնավարությանը, ակադեմիական ազատություններին, գիտական հիմնարկների անկախությանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակին և այլն, մնացել են նույնը: Արդյունքում, ՀՀ կառավարության 03.12.2020թ. նիստում «անհետաձգելի և չզեկուցվող» ձևաչափով «հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ» Ազգային ժողով է ուղարկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի վերջնական նախագիծը, որի մեջ կատարված որոշ կարևոր բովանդակային փոփոխություններ հանրային քննարկման չեն էլ դրվել:

Ի դեմս այդ փաստաթղթի, ստացել ենք մեր երկրի ժողովրդավարական հիմքերը թուլացնող օրենքի նախագիծ, որը վտանգում է գիտական և բուհական ոլորտների ինքնավարությունն ու ինքնակառավարումը, ակադեմիական ազատությունն ու շահառուների մասնակցային իրավունքի իրացումը, զրկում է բուհերի ուսանողությանը, պրոֆեսորադասախոսական կազմին, նաև գիտական հանրությանը իրենց աշխատանքային կյանքին վերաբերող հարցերի քննարկմանը և որոշումների ընդունմանը մասնակցելու իրավունքից: Ելնելով վերոշարադրվածից՝

Հանրային խորհուրդը և նրա Գիտության և կրթության հարցերի հանձնաժողովի անդամները նշում են, որ ՀՀ կառավարության 03.12.2020թ. նիստում հաստատված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածին, հակագիտական, հակաժողովրդավարական նախագիծ է, որը սպառնում է մեր երկրի անվտանգությանն ու զարգացմանը:

 

Հանրային խորհուրդը և նրա Գիտության և կրթության հարցերի հանձնաժողովի անդամները գտնում են.

1. Ազգային ժողովից հետկանչման ենթակա է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը,2. Ստեղծել բուհական կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքների նախագծեր՝ ոլորտների շահառուների և պրոֆեսիոնալների մասնակցությամբ, հաշվի առնել արված դիտողություններն ու առաջարկությունները, որոնց վրա նույնպես մասնագետներ են աշխատել:
3. Պնդում ենք մեր նախկին առաջարկության վրա, տարանջատել և ստեղծել երկու առանձին օրենքներ՝ բուհական կրթության և գիտության զարգացման մասին: Պատերազմը ցույց տվեց, որ մեզ անհրաժեշտ է ունենալ գիտության մասին նոր օրենք, ռազմաարդյունաբերական հզոր համալիր ստեղծելու հայեցակարգ, որը պիտի հիմնվի մեր երկրի գիտական և արդյունաբերական ներուժի վրա:

4. Վերջ տալ հանրային քննարկումների տեսլական ստեղծելու, հանրության առաջարկությունները, դիտողությունները, կարծիքներն իբր հաշվի առնելու, այլընտրանքային կարծիքները կոպտորեն խլացնելու, և սուտը պետական գործելակերպի բաղադրիչ դարձնելու արատավոր պրակտիկային:

Հաստատվեց 07.12.2020թ.Հանրային խորհրդի անդամների կողմից: