Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը լքեցին նիստերի դահլիճը` ի աջակցություն հացադուլավոր ընկերների

Լուրեր

12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
Բոլորը

Ժիրայր Սեֆիլյանն ու գործով մյուս ամբաստանյալ Գևորգ Սաֆարանը լքեցին դատական նիստերի դահլիճը` հայտարարելով, որ չեն վերադառնա քանի դեռ իրենց հացադուլավոր ընկերների պահանջները չեն կատարվել: Դատավորը սանկցիա կիրառեց ամբաստանյալների նկատմամբ:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ երբ իր պաշտպանյալը դահլիճում չէ, ինքը չի կարող զբաղվել նրա պաշտպանությամբ, սակայն դատավոր Տաթևիկ Գրիգորյանը չթույլատրեց փաստաբանին հրաժարվել պաշտպանի իր գործառույթներից: Տիգրան Հայրապետյանը նշեց` «Դուք ինձ ստիպում եք, որ ես իմ պաշտպանների դիրքորոշմանը հակառակ գործառույթ իրականացնեմ: Ես չեմ ցանկանում առանց թույլտվության լքել դահլիճը»:

Դատավորը, սակայն, կրկնեց` ինքը չի թույլատրում հրաժարվել, դահլիճից հեռանալ, չի ընդունում Սեֆիլյանի պաշտպանությունից հրաժարվելը: Հայրապետյանն այնուամենայնիվ լքեց դահլիճը, սակայն դատավորը նշեց, որ Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը դատարանում է և նիստը կշարունակվի: Սակայն Արայիկ Պապիկյանն էլ հայտարարեց, որ իր պաշտպանյալները հրաժարվել են իր պաշտպանությունից և հետևաբար ինքը չի կարող զբաղվել նրանց պաշտպանությամբ: Արայիկ Պապիկյանը նշեց. «Ես դահլիճում եմ միայն որպես Ներսես Պողոսյանի պաշտպան»:

Լիլիթ Շաբոյան