Բորելը՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ջերմացման ֆոնին ԵՄ ռազմավարական ինքնավարության մասին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերբեռնման մտադրության համատեքստում ԵՄ ռազմավարական ինքնավարության հայեցակարգի զարգացման հեռանկարը շարունակում է մնալ չափազանց վիճահարույց, միության անդամ երկրները դեռևս պետք է հասկանան դրա էությունը։ Այս մասին Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է կառույցի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Աշխատանքային ճաշի ժամանակ մենք պետք է քննարկենք ԵՄ ռազմավարական ինքնավարությանն առնչվող ծայրաստիճան վիճահարույց հարց՝ ինչ է դա նշանակում: Այս հարցը մեզանից շատ երկար ժամանակ կպահանջի, քանի որ մենք պետք է հստակեցնենք, թե դա ինչ է և ինչու պետք է հետագայում զարգացնենք այն, ինչի շուրջ արդեն պայմանավորվել ենք»,- հայտարարել է Բորելը։

«Այսօր մենք շատ կխոսենք անդրատլանտյան հարաբերությունների մասին: Եվրահանձնաժողովն ու բարձր ներկայացուցիչը պատրաստել են առաջարկությունների փաթեթ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերբեռնման համար (նոր վարչակազմի օրոք)»,- հայտարարել է նա:

Հավելենք, որ ԵՄ ռազմավարական ինքնավարության հայեցակարգը ենթադրում է ԵՄ-ի՝ ինքնուրույն ռազմական գործողություններ իրականացնելու կարողության ընդլայնում՝ չհենվելով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի վրա, որտեղ Միացյալ Նահանգները գերիշխող դեր է խաղում: Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների ջերմացման նոր փուլում Բրյուսելն առաջարկում է դիտարկել այս հայեցակարգը որպես ԱՄՆ համար առավել արդյունավետ ռազմական դաշնակից դառնալու միջոց: Սակայն Վաշինգտոնում այս նախաձեռնությունն այնքան էլ չեն ողջունում, քանի որ այն ենթադրում է ԵՄ անդամ պետությունների պաշտպանական արդյունաբերության ոլորտում ներդրումներ։

Տաթև Ֆռանգյան