ՍԴՀԿ-ն պահանջում է Փաշինյանի կառավարության հրաժարականը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՍԴՀԿ-ն պահանջում է Փաշինյանի կառավարության հրաժարական

Հայրենակիցներ, խայտառակ կապիտուլացիայից և դրան նախորդած, ինչպես նաև հաջորդած ողբերգական իրադարձությունների արդյունքում մենք կանգնած ենք պետականության կորստի առջև.

Հայրենազրկումը, տասնյակ հազարավոր փոխստականների առկայությունը, մեր տղաների գերի և անհայտ կորած լինելու հանգամանքը, ինչպես նաև ներքաղաքական խայտառակ լարվածությունը ամբողջացնում է այս ողբերգական պատկերը։

Պատմաքաղաքական հրամայական է, որ Հայաստաննն այս ծայրահեղ վիճակին հասցրած կառավարությունը և վարչապետ Փաշինյանը օր առաջ հրաժարական տան։
Ցանկացած օր Փաշինյանի ղեկավարությամբ էլ ավելի է արագացնում մեր պետականության անդունդ գլորվելու գործընթացը, միևնույն ժամանակ հրապարակում հանրահավաք անցկացնող քաղքական ուժերի հռետորաբանությունը էլ ավելի է սրում ներքաղաքական բախումների տանելու կործանարար հնարավորությունը։

Արդ ելնելով ստեղծված իրավիճակից Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը պահանջում է.
1. Սահմանադրական ճանապարհով Ն. Փաշինյանի կառավարության հրաժարականը,
2. Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում ժամանակավոր կառավարության ստեղծում, որը կարող աշխատել այն խորհրդարանի հետ, որը դե յուրե և դե ֆակտո այս պահին գոյություն ունի,
3. Սերտ համագործակցելով մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ ԶՈՒ-ն դուրս բերել առկա կոլապսային վիճակից Հայաստանի սահմանների անվտանգության ապահովման համար,
4. Արտաքին անվտանգության և կայունության հասնելով իսկ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

-Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչություն